Վատիկանը հայտարարել է, որ չի միանա Խաղաղության խորհրդին
Վատիկանը չի միանա ԱՄՆ-ի գլխավորած Խաղաղության խորհրդին։ Այս մասին հայտարարել է Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը։
«Մեր դիրքորոշումն այն է, որ միջազգային մակարդակում ճգնաժամային կարգավորման հարցերը պետք է լուծվեն նախևառաջ ՄԱԿ-ի միջոցով։ Սա այն սկզբունքային կետերից մեկն է, որը մենք պնդել ենք»,- Պարոլինի խոսքերն է մեջբերում «Reuters» գործակալությունը։
Հիշեցնենք` 2026 թվականի հունվարին 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ Գազայի հատվածում տիրող իրավիճակը կարգավորելու համար Խաղաղության խորհուրդ կձևավորվի, և նա մի շարք պետությունների ղեկավարների (այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Բելառուսի) հրավիրեց միանալ այդ նախաձեռնությանը:
Փետրվարի 19-ին կկայանա Խաղաղության խորհրդի առաջին նիստը։



