Միրզոյանն ու Կուպմանը քննարկել են տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանի հետ։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրեր և այդ ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցության հարցեր:

Արարատ Միրզոյանը և Գերտ Յան Կուպմանը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների ու այցերի օրակարգերի և գործընկերության զարգացմանը միտված նոր շոշափելի արդյունքների ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ:

Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական  դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին:

Արարատ Միրզոյանը և Գերտ Յան Կուպմանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դինամիկայի ու հնարավորությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս