ՔԱՄԻ ՑԱՆՈՂԸ. Փաշինյանն ուղղակի դելեգիտիմացնում է հայոց պետությունը, առանց հասկանալու, որ դրանով դելեգիտիմացնում է նաև սեփական իշխանությունը. Լևոն Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Միայն նիկոլական «իրական Հայաստանի» «Չորրորդ հանրապետություն»-ում է հնարավոր, որ վարչապետը, դատավորները, դատախազն ու քննիչները, խախտելով Սահմանադրությունը, օրենքները և Քրեական օրենսգիրքը, միջամտեն եկեղեցու գործերի մեջ, իսկ հետո հենց այդ միջամտության առիթով քրեական գործ հարուցեն Վեհափառի դեմ, արգելելով նրա ելքը երկրից:
Իր անօրեն քայլերով Փաշինյանը ուղղակի դելեգիտիմացնում է հայոց պետությունը, առանց հասկանալու, որ դրանով դելեգիտիմացնում է նաև սեփական իշխանությունը»:



