«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամը մեկ անձից ոչ մրցակցային գնման ընթացակարգով ծառայություններ է ձեռք բերել «Արկանել» ՍՊԸ-ից։ Ծառայությունների մատուցման պայմանագրի գինը կազմում է 20 միլիոն 837 600 դրամ։
Օրերս 168.am-ն իր՝ «ՊՆ-ում Փաշինյանը ֆենոմենալ դրվագ է արձանագրել և Կառավարության նիստին ճշտումներ արել ՊԵԿ նախագահից. Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այն» վերտառությամբ հոդվածում գրել է, որ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարից պահանջում է առավել շատ խոսել ՀՀ զինված ուժերում վերջին տարիներին իրենց կատարած «փոփոխությունների և բարեփոխումների» մասին՝ ասելով, թե դրանք մի ամբողջ գրքի նյութ են:
Պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը մտահոգություններ ունի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարանի հիմնանորոգման՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնության վերաբերյալ։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերթական աստղաբաշխական դրամաշնորհն է հատկացրել սեփական ենթակայության տակ գտնվող «Մշակույթի զարգացման» հիմնադրամին։
«Սիրահարվեցի մեր մշակույթին, այս շքեղությանը և այդպես սկսվեց ճանապարհը»,- 168.am-ի հետ զրույցում դեպի արվեստ իր ճանապարհի մասին է պատմում Արմենուհի Սաղդասարյանը: Արվեստի բնագավառում նա հայտնի է «Սաղարթ» անունով:
Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Շուշի Թումանեանը լուսանկար էր հրապարակել ֆրանկֆուրտյան մի ցուցահանդեսից, որտեղ գրված էր՝ Ուրարտուն, իբր, Ադրբեջան է: Լուսանկարն աղմուկ է բարձրացրել գերմանահայության շրջանում: