TRIPP-ը և այլ կապող նախագծերը կարևոր են տարածաշրջանային համագործակցության ընդլայնման համար․ Իլհամ Ալիև 

Ադրբեջանն ու Հայաստանն արդեն սովորում են խաղաղ ապրելուն․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ամերիկյան հրեական խոշոր կազմակերպությունների նախագահների համաժողովի նախագահ Բեթսի Բըրնս Քորնի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ։

Նա անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերին «այս հաջողություններին» հասնելու գործում։

Ընդգծելով, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը զգալի ներդրում կունենա դրա զարգացման գործում, Ալիևը նշել է TRIPP-ի և այլ կապող նախագծերի կարևորությունը տարածաշրջանային համագործակցության ընդլայնման համար։

Նշելով, որ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները հաջողությամբ զարգանում են Դոնալդ Թրամփի իշխանության գալուց ի վեր, Ադրբեջանի ղեկավարը հավելել է, որ վերջին վեց ամիսների ընթացքում ԱՄՆ նախագահի հետ իր մի քանի հանդիպումներն առաջին նման օրինակն են երկկողմ հարաբերությունների պատմության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728