ՔՊ-ն 2 մլն դոլարից ավելի փող է «գրեֆ» անում իրենց «լավ ախպորը»՝ Լամբորջինի քշողին. Մանուկյան

ՔՊ-ն իր գործընկերոջ հետ աֆիլացվող ընկերությանը 2 միլիոն դոլար «գրեֆ» է անում մեր գրպանից. հայտարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

«Լամբորջինի քշողին 2 միլիոն դոլար «գրեֆ» են անում մեր գրպանից։ Մի ընկերություն, որն ուղիղ աֆիլացվում է ՔՊ-ի գործընկեր, պարո՛ն Սահակյան, ձեր կուսակցության հետ, ընկերության սեփականատերը բարեկամական կապ ունի «Հանրապետություն» կուսակցության ղեկավարի հետ, այդ ընկերության գովազդով մեր գործընկեր ավագանիներն են զբաղվում կամ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները։

Կբերեն, կդնեն չզեկուցվողի տակ ու կսղցնեն, քանի որ 2 միլիոն դոլարից ավելի իրենց լավ ախպորը «գրեֆ» է սա։ Ձեր բարեկման է, ձեր փեսան է։

Չտեսա մեկդ բերեք, Պեդրոյի ընկերությանը 2 միլիոն դոլարի լավություն անեք կամ գինի առնեք»,-տարածած տեսանյութում ասում է Մանուկյանը։

Ավագանու ընդդիմադիր անդամը ֆեյսբուքյան էջում նաև դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ հարցնում է. «Հիմա սա կոռուպցիա՞ է, թե՞ ոչ՝ 2 մլն դոլար «գրեֆ» անելը․․․

Երևանի քաղաքապետարանում կոռուպցիան պոզով պոչով չի լինում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031