Բաժիններ՝

Կարմիր խաչը դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել է Ադրբեջանում պահվող հայերին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց։ Կազմակերպության տեսակցության ընթացքում, ինչպես նախկինում, ուշադրության կենտրոնում են եղել առողջական հարցերը, հայերի հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանները. ասել է Զառա Ամատունին:

Ընտանիքների կողմից ծանրոցներ չեն փոխանցվել, այցը սահմանափակվել է կազմակերպության առանձնազրույցներով։ Այցը կազմակերպել է ԿԽՄԿ-ի Ժնևի գլխավոր գրասենյակը։

Պաշտոնական տվյալներով՝ Բաքվում 23 հայ գերի է պահվում: Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Բաքվի բանտում պահվող հայ գերիներից 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է: Ըստ ադբեջանական աղբյուրների՝ կտրուկ վատացել է նրա ինքնազգացողությունը, շնչահեղձություն ու սրտի ցավեր է ունեցել:

Ադրբեջանի Գյանջա քաղաքի ծանր հանցագործությունների դատարանն էլ այսօր 16 տարվա ազատազրկման է դատապարտել 58-ամյա Կարեն Ավանեսյանին՝ առանց հիմնավոր պատճառի ու ապացույցի նրան համարելով ահաբեկիչ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031