Բաժիններ՝

Թուրքիան աշխարհում 1-ին տեղում է ստորգետնյա և ստորջրյա հնագիտական ​​պեղումների ծավալով

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը հայտնել է, որ Թուրքիան աշխարհում առաջին տեղում է հնագիտական ​​պեղումների ոլորտում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ նրա՝ տարեկան արվել է 800 նախագիծ ու ըստ այդ ցուցանիշի՝ Թուրքիան ոլորտում առաջինն է աշխարհում: Նա նաև հավելել է, որ Թուրքիան առաջատար է դարձել ստորջրյա հնագիտության ոլորտում:

Նախարարը նշել է, որ մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից իրականացվող հնագիտական ​​պեղումներն ամրապնդում են Թուրքիայի մշակութային ինքնությունը, բացում նոր դռներ դեպի գիտական ​​աշխարհ և զգալի ներդրում են ունենում երկրի զբոսաշրջային ներուժում։

2024-ին 58 նահանգներում արվել են 224 պեղում, իսկ 2025-ին այդ թիվը աճել է՝ հասնելով 255-ի 65 նահանգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս