Իսրայելը 110 միլիարդ դոլար է ծախսելու անկախ պաշտպանական արդյունաբերություն զարգացնելու համար. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չորեքշաբթի հայտարարել է, որ Իսրայելը 350 միլիարդ շեկել (110 միլիարդ ԱՄՆ դոլար) է ծախսելու անկախ պաշտպանական արդյունաբերություն զարգացնելու համար՝ այլ երկրներից իր կախվածությունը նվազեցնելու նպատակով։

«Մենք կշարունակենք գնել անհրաժեշտ նյութերը և զինվել,- նոր օդաչուների պարգևատրման արարողության ժամանակ ասել է Նեթանյահուն։ -Ես չգիտեմ՝ արդյոք երկիրը կարող է լիովին անկախ լինել, սակայն մենք կձգտենք դրան… Ուզում ենք, որ մեր զենքի հնարավորինս շատ մաս արտադրվի Իսրայելում»,- ասել է նա։

«Մեր նպատակն է Իսրայել պետության համար անկախ զենքի արդյունաբերություն ստեղծել և նվազեցնել կախվածությունը ցանկացած կողմից, ներառյալ՝ մեր դաշնակիցներից»,- հավելել է նա։

Տեսանյութեր

Լրահոս