Բժիշկ Ղարիբյանը ռիսկի խմբում գտնվող մարդկանց խորհուրդ տվեց տարեկան մեկ անգամ անցնել համապատասխան հետազոտություն՝ թոքի քաղցկեղի ձևավորումն ու զարգացումը կանխելու համար։
Ծխող մարդն օրենքով իր առողջության մասին մտածելով՝ հատկապես 50 տարեկանից բարձր տարիքում, 2 տարին մեկ անգամ պետք է հետազոտություն անցնի. դա ցածր դոզավորված համակարգչային շերտագրումն է, որովհետև փոքր գոյացությունը երբեք իր մասին չի ասի: Հիմնականում հիվանդը հազ, խորխի հետ արյուն, հևոց և այլ գանգատներ ունենում է, երբ 3-րդ կամ 4-րդ փուլին է հասնում:
1987 թվականից ամեն տարի մայիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է՝ որպես ծխելու դեմ պայքարի համաշխարհային օր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է այն՝ որպես «Առանց ծխախոտի» օր:
Պետք է նախ գիտակցենք, որ գտնվում ենք 21-րդ դարում: Ճառագայթումը մեզանից անխուսափելի է՝ սկսած հեռախոսներից, վերջացրած կենցաղային տեխնիկայով: Կա նմանատիպ հետազոտություն ևս: Միջին վիճակագրական անձնավորության տարեկան ճառագայթումն են չափել, ինչպես նաև ցածր դոզավորման ԿՏ-ի ճառագայթը: Ապացուցվել է, որ ցածր դոզավորման ԿՏ-ի ճառագայթման դոզան մոտավորապես հավասար է կես տարվա ընթացքում ստացած ճառագայթմանը: Այսինքն, տարվա մեջ թույլատրելի է մեկ անգամ անցնել կրծքավանդակի հետազոտություն:
«Դժբախտաբար, թոքի քաղցկեղը մինչ այսօր իր հիվանդացությամբ և մահացությամբ գտնվում է առաջին հորիզոնականում: Աշխարհում ամեն տարի մոտավորապես 1.8 միլիոն մահ է գրանցվում: ԱՄՆ-ում տարեկան գրանցվում է 230.000 թոքի քաղցկեղի նոր դեպք և 135.000-ից ավելի մահվան դեպք: Եվրոպայում՝ 310.000 նոր դեպք և 265.000 մահ: ՀՀ-ում 2021թ. գրանցվել է 900 թոքի քաղցկեղի նոր դեպք, 50 տոկոսից ավելին՝ 4-րդ փուլում»: