Ամբողջ կռիվն այստեղ է՝ «նախկիններ», լավ, չհոգնեցի՞ն, ի՞նչ է նշանակում՝ նախկին։ Նախկին իշխանությունների ժամանակ ի՞նչ է եղել, հա, կոռուպցիա, ինչ-որ բաներ եղել են, բայց անվտանգ ենք ապրել, Արցախ ենք ունեցել։ Եղբայր, կոռուպցիա հիմա էլ կա, ԱՄՆ-ում ու Եվրոպայում էլ կա, դրա դեմ պետք է իրավապահ համակարգը պայքարի։ Այս խայծի վրա այս ամբողջ ժողովրդին արդեն 7 տարի պահում են, անվտա՞նգ ես եղել՝ հա, դաշնակիցներ ունեցե՞լ ես, սոված չես եղել, կուշտ ես եղել, գուցե սրանից էլ ավելի կուշտ ես եղել։ Այդ ամբողջ ակնառու բաները թողել, գնացել ինչերի հետևից են ընկել՝ թալան, հա թալան։ Լավ, եթե թալան է եղել, բռնեք այդ թալանչիներին, ոչ թե դա դարձրեք դրոշակ։ Հիմա այսօրվա իշխանությունն արդեն այս նարատիվի վրա դարձել է «նախկին»»,- հավելեց մեր զրուցակիցը։
Երևանում կայանատեղիների վճարը մեկ որոշմամբ բարձրացվեց մոտ 13 անգամ՝ 12 հազարից դառնալով 160 հազար դրամ, անցած տարվանից հարկային դաշտ են բերվել մի շարք ծառայություններ, անշարժ գույքի գույքահարկն արդեն այս տարվանից բարձրացել է կրկնակի անգամ, տրանսպորտի ուղեվարձը փետրվարի 1-ից կրկին եռապատկվելու է, իսկ եկամուտների համընդհանուր հայտարարագրումը քաղաքացիների կյանքը վերածելու է իսկական ֆինանսական ու բյուրոկրատական դժոխքի։
SM-Clinic-ի ընդհանուր բժիշկ և սննդաբան Ելենա Տիխոմիրովան ասել է, որ գարնանային ավիտամինոզ առասպել է, որը ծնվել է հեռավոր անցյալում, երբ ամառային և ձմեռային սննդի զամբյուղները շատ տարբեր էին բաղադրությամբ: