Հայաստանը վճռականորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Վրաստանի ԱԳ նախարար

Հայաստանը վճռականորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը, բարեկամությունը և ռազմավարական գործընկերությունը չափազանց կարևոր նշանակություն ունեն երկու երկրների և ամբողջ տարածաշրջանի բարգավաճման և կայունության համար:

«Վրաստանը ողջունում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Այս պատմական համաձայնագիրը կարևոր քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Հայաստանը շարունակում է մնալ Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անսասան կողմնակից, ինչը հաստատվում է նաև միջազգային ասպարեզում։ Մեր երկրները հաջողությամբ համագործակցում են տարբեր ձևաչափերով և միջազգային կազմակերպություններում», – ընդգծել է Բոչորիշվիլին։

Տեսանյութեր

Լրահոս