168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը «APRI-Հայաստան» գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է:
Հայաստանն արդեն հայկական պետություն չէ, հայկական պետականության փիլիսոփայության հետ կապ չունի։ Եռաբլուրը Հայաստանի Երրորդ Հանրապետության փիլիսոփայական և խորհրդաբանական ամենակարևոր հենասյուներից մեկն էր։ Դա մի վայր էր, որը մեր ժողովրդի ընկալումներում տեղ ուներ՝ որպես սրբավայր, ուր մարդիկ ոչ միայն գալիս էին հարգանքի տուրք մատուցելու, այլև իրենց զավակներին պատմելու, ներկայացնելու և այդ օրինակը նրանց ներշնչելու համար։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը «APRI-Հայաստան» գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Վարուժան Գեղամյանն է:
Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը ներկայացնում է իր նոր նախագիծը՝ «ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ․ ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ», որը նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել ՀԱԵ պատմության, ընթացիկ գործունեության և հեռանկարի խնդիրներին, ինչպես նաև ցույց տալ, որ այդ՝ մեր հասարակության համար էական հարցերը հնարավոր է արծարծել բանիմաց փաստարկների հիման վրա հենվող ռացիոնալ քննարկումների միջոցով։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը APRI-Հայաստան գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է:
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանն է:
«Թե ինչո՞ւ այսպիսի լուծում առաջարկվեց, պատասխանը շատ պարզ է. դա ի սկզբանե եղել է Ադրբեջանի առաջարկը։ Ադրբեջանը կարողացավ այս հարցում համոզել Արևմուտքին և վաճառել այս օրակարգը նաև Ռուսաստանին»,- ասաց Մելքոնյանը՝ ընդգծելով՝ Ադրբեջանն իր արտաքին քաղաքականությամբ ստեղծել է մի իրավիճակ, որ Սյունիքով միջանցք տալով՝ շահագրգռված են և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը, որովհետև Ադրբեջանի հաշվարկը հետևյալն է.
2018 թվականին Հայաստանի Անկախության հռչակագիրն անկախ Հայաստանի պետականության հաստատման հիմք համարած և այդ հռչակագրով սահմանված իղձերը հայ ժողովրդի պատմական պարտքն ու առաքելությունը համարած Նիկոլ Փաշինյանը 2024 թվականին՝ այդ նույն հռչակագրի ընդունման 34-ամյակի կապակցությամբ, ուղերձ է հղել՝ նսեմացնելով դրանում սահմանված իղձերը՝ դրանք համարելով փոփոխության ենթակա։
Փաշինյանի ձևակերպումները, առաջին հերթին, իհարկե, արդարացնում են դեռևս 2020-ից Ադրբեջանի իշխանությունների բոլոր գործողությունները Հայաստանի և Արցախի հանրապետությունների նկատմամբ։ Այսինքն, ձևակերպումներից կարելի է ենթադրել, որ փորձ է կատարվում արդարացնելու Ադրբեջանի գործողությունները, թե իբր իրենք տառապյալ են եղել, և այս տարիների մեր տառապանքները դրա փոխհատուցումն են, ավելին՝ դա դեռ պետք է շարունակվի։ Մանավանդ, եթե երեսուն տարվա մասին ձևակերպում է հնչում, դա կարծես ապագայի համար կատարված հայտարարություն է։
«Այս իշխանությունն իր գոյությունը փորձում է ապահովել իբր խաղաղության օրակարգով։ Իրականում այս ռեժիմը գոյություն ունի միմիայն շնորհիվ այն վախերի, որոնք հենց իրենք են ստեղծել։ Հայտնի է, որ զանգվածներին ղեկավարելու համար նրանց պետք է վախեցնել և բարոյալքել։ 44-օրյա պատերազմը, ցավոք սրտի, այդ վախերը մտցրել է հայ ժողովրդի մեծ հատվածի մեջ»։