Շաբաթ օրը Նիդեռլանդների Սխիպհոլի օդանավակայանում առնվազն 80 ժամանող և ավելի քան 70 մեկնող չվերթ է չեղարկվել։ Պատճառը այն է, որ «Էմի» փոթորիկը հարվածել է ամբողջ երկրին, այս մասին հաղորդում է Reuters-ը։
Երեկ, երբ դատավոր Արմինե Մելիքսեթյանը 2 տարի ազատազրկման դատապարտեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, և դրա վերաբերյալ վճիռը հրապարակվեց դատարանում, Գյումրիում քաղաքացիներից մեկը՝ Զարզանդ Գրիգորյանը, ի նշան բողոքի և ի նշան Միքայել սրբազանի պաշտպանության, Սուրբ Յոթ վերք եկեղեցու բակում անժամկետ հացադուլ ու նստացույց էր հայտարարել։
Յակուտսկում կրկնակի սպանության գործ է քննվում։ Բնակելի շենքի բնակարանում հայտնաբերվել են 40-ամյա կնոջ և նրա 11-ամյա որդու դիերը, հաղորդում է Կոմերսանտը:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 20։35-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի «Փիրքյասի անտառ» կոչվող տարածքում քաղաքացի է կորել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կիևը հաստատել է Կիրիշի քաղաքի արդյունաբերական գոտու վրա հարձակման փաստը։
Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման X սոցիալական ցանցում մեկնաբանել է «Ալբանիայի և Ադրբեջանի միջև խաղաղության» մասին իր կատակի վերաբերյալ լրատվամիջոցների արձագանքը։
Հոկտեմբերի 4-ին, ժամը 08:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում այրվում է ավտոմեքենա:
Այսպիսով, հայ սամբիստները երկօրյա պայքարի ընթացքում նվաճել են 5 մեդալ․ մեկ ոսկի, մեկ արծաթ, երեք բրոնզ։
«Հայաստանը ոչ թե «ժողովրդավարության բաստիոն» է, այլ «ժողովրդավարության պանթեոն»»,- Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն այսպես բնորոշեց երկրի արդարադատության իրավիճակը՝ Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ երեկ դատարանի վճիռը լսելուց հետո։
Վաղը` հոկտեմբերի 5-ին, Եգիպտոսում Իսրայելի և ԱՄՆ-ի պատվիրակությունների մասնակցությամբ բանակցություններ կսկսվեն։
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ինժեներական քաղաքի Բիզնես աքսելերատորի շենքի բացման արարողությանը:
Թբիլիսիում ողբերգություն է տեղի ունեցել։ Իսանիի բնակելի թաղամասում երեք հոգանոց ընտանիք մահացել է՝ 22-րդ հարկից ընկնելուց հետո։
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ։
Իրանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Քաանին ընդգծել է այսպես կոչված «Փոթորիկ Ալ-Աքսա» գործողության շուրջ գաղտնիության ծայրահեղ մակարդակը, որը սկսվել էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին։
Ռուսական ուժերը անօդաչու թռչող սարքով հարվածել են Սումիի մարզի կայարանի ուղևորատար գնացքին, որի հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել, այս մասին Տելեգրամում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Հոկտեմբերի 4-ին, ժամը 11:40-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տարածային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող Էջմիածին քաղաքի թիվ 6 մանկապարտեզ։
Ուսուցչի միջազգային օրվա նախօրեին Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» ուսուցչական համաժողովը:
«Թմբիրից մարդիկ արթնանում են, և սրանց ամբողջ վախն ու մտավախությունը սա է. մարդկանց լռեցնեն, վախեցնեն, տարբեր տեսակի ուժ գործադրեն, որպեսզի պահեն թմբիրի մեջ։ Սակայն ինչ էլ անեն, չեն կարող։
Ըստ նախնական տվյալների՝ միջադեպի հետևանքով երկու մարդ է մահացել:
Մարզերում հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-8-ին աստիճանաբար կբարձրանա 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։
Կալիֆոռնիայի բնակչուհին, որը նախկինում հայտնի է եղե; որպես Նիկոլաս Ռոսկե, իսկ այժմ օգտագործում է Սոֆի Ռոսկե անունը, դաշնային դատարանի կողմից 97 ամսվա (8 տարի և 1 ամիս) ազատազրկման է դատապարտվել՝ 2022 թվականի հունիսին ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Բրեթ Քավանոյի դեմ մահափորձի համար, հայտնում է NBC News-ը։
Երկու սպանության և մեկ մահափորձի մեղադրանք է առաջադրվել միլիարդատեր Իբրահիմ Սուլեյմանովին․ նրան կարող է ցմահ ազատազրկում սպառնալ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է փաստաբան, Մոսկվայում և Մոսկվայի մարզում իրավակարգի կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Խամինսկին։
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է նախօրեին Երևանում Միքայել Սրբազանի դեմ կայացրած դատավճիռը, որը մեր օրերի պատմության ամենաամոթալի էջերից մեկն է։
Դոնեցկի մարզում դրոնների հարվածի հետևանքով սպանվել է ֆրանսիացի ֆոտոլրագրող Անտոնի Լալիկանը։ Ուկրաինական աղբյուրների համաձայն՝ նույն հարձակման հետևանքով ուկրաինացի ֆոտոլրագրող Գեորգի Իվանչենկոն էլ վնասվածքներ է ստացել։
Հացադուլավորները գյումրեցիներին հորդորում են միանալ իրենց ու թույլ չտալ Հայաստանում թաղել արդարադատությունը։
Գազայի հատվածը վերահսկող «Համաս»-ը համաձայնել է իշխանությունը փոխանցել անկախ վարչակազմի, ազատ արձակել պատանդներին, այս մասին հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով խմբավորման հայտարարությունը։
Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու նախարարության ղեկավար կազմը ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։
«Հայաստանին փոփոխություններ են հարկավոր, մեզ ազգային, նվիրյալ առաջնորդություն է հարկավոր և սա պարտադիր է անել հայ ժողովրդին համախմբելով: Այլապես կորած ենք»:
ՆԱՏՕ-ն ձգտում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը դաշինքի արևելյան սահմանի երկայնքով, ինչի արդյունքում Ֆրանսիան դժվարությունների է բախվում զորքերի և սարքավորումների տեղակայման հարցում՝ եվրոպական բյուրոկրատիայի պատճառով, ինչը զգալիորեն դանդաղեցնում է գործընթացը: