Բաժիններ՝

Եթե Եվրամիությունը ցանկանում է խաղաղություն Ուկրաինայում, ապա պետք է ամեն ինչ անի, որպեսզի Պուտին-Թրամփ հանդիպումը տեղի ունենա որքան հնարավոր է շուտ․ Ֆիցո

Եթե ​​Եվրամիությունը ցանկանում է խաղաղություն Ուկրաինայում, ապա պետք է անի ամեն ինչ, որպեսզի Պուտին-Թրամփ հանդիպումը Բուդապեշտում տեղի ունենա որքան հնարավոր է շուտ, այս մասին ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մոտ ապագայում հանդիպելու ծրագրերը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի։

Գործակալության աղբյուրը հայտնել է, որ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև հանդիպումը, որը նախատեսված էր Բուդապեշտում Պուտին-Թրամփ գագաթնաժողովին նախապատրաստվելու համար, նույնպես չի կայանա։

Ռոյթերսի տվյալներով՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների երկրորդ անձնական հանդիպումը ձախողվել է, երբ պարզ է դարձել, որ Պուտինը պատրաստ չէ զիջումների գնալ և շարունակում է արմատական ​​պահանջներ ներկայացնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս