Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը բացահայտել է իր և Մոուրինյուի լարված հարաբերությունների պատճառը

Հենրիխ Մխիթարյանի և Ժոզե Մոուրինյուի հարաբերությունները «Մանչեսթեր Յունայթեդում» գրեթե առասպելական են դարձել։ Նրանց ճանապարհները խաչվեցին երկու անգամ և երկու դեպքում էլ՝ բոլորովին տարբեր սցենարներով։

Առկա լարվածության մասին պարզ էր, բայց հայ կիսապաշտպանի նոր լույս տեսած ինքնակենսագրականը ցույց է տալիս, թե որքան կտրուկ էր իրավիճակը ՄՅՈւ-ում։

Մխիթարյանը մանրամասներ է ներկայացրել Մոուրինյուի հետ ամենաթեժ վեճի մասին, որը տեղի էր ունեցել իրենց միջև.

Հենրիխ. «Դու ինձ քննադատում ես արդեն մեկուկես տարի, ինչ ես տեղափոխվել եմ ՄՅՈւ»

Ժոզե. «Դու կղանք ես։ Հասկանո՞ւմ ես»

Հենրիխ. «Դու ես կղանք, մեծ կղանք»

Ժոզե. «Գնա՛, ես քեզ այլևս երբեք չեմ ուզում տեսնել»

Այս միջադեպը վերջնականապես փչացրեց ամեն ինչ։ Դրանից հետո Մոուրինյուն սկսեց պարբերաբար ճնշում գործադրել Մխիթարյանի վրա՝ հեռանալու համար:

«Մարզումների ժամանակ Ժոզեն ինձ ոչինչ չէր ասում, բայց ամեն երեկո գրում էր. «Միկի, խնդրում եմ, հեռացիր»։

Հետո տեքստը մի փոքր փոխվեց. «Միկի, խնդրում եմ, հեռացիր, որպեսզի ես կարողանամ Ալեքսիս Սանչեսին ձեռք բերել»»։

Ի վերջո, «Արսենալի» հետ փոխանակումը կայացավ, սակայն այն մեծ օգուտ չբերեց ՄՅՈւ-ին։

Վերամիավորումը «Ռոմայում» և պատմական տիտղոսը

Ամենազարմանալին այն է, որ Մոուրինյուն և Մխիթարյանը հետագայում նորից հանդիպեցին «Ռոմայում»։ Չնայած անցյալի կոնֆլիկտներին՝ նրանք կարողացան մի կողմ դնել տարաձայնությունները և նույնիսկ միասին նվաճեցին Կոնֆերենցիաների լիգայի գավաթը՝ «Ռոմայի» պատմության մեջ առաջին եվրոպական տիտղոսը։
Իսկապես «հատուկ» հարաբերություններ են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս