
Աֆղանստանում հինգ օրվա ընթացում երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել

Աֆղանստանի հարավ-արևելքում հինգ օրվա ընթացքում երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել, որի մագնիտուդը կազմել է 6,2:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանական երկրաբանական գիտությունների հետազոտական կենտրոնը։ Նոր երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պակիստանի հետ սահմանին, 10 կմ խորության վրա։ Հաղորդվում է, որ կան որոշ վնասներ, սակայն դրանց մանրամասները դեռ հայտնի չեն։ Օգոստոսի 31-ի ուշ երեկոյան Կունարի և Նանգարհարի նահանգներում տեղի ունեցած 6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2200-ը։ Ավելի քան 3600 մարդ վիրավորվել է, տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անօթևան։
Որոշ գյուղերում ավերվել կամ վնասվել են տների 98%-ը։ Երկրաշարժից, ընդհանուր առմամբ, տուժել է շուրջ 84 000 մարդ։ Որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ Նույն շրջանում երկրորդ երկրաշարժը՝ 5,5 մագնիտուդով, տեղի էր ունեցել սեպտեմբերի 2-ին՝ խաթարելով որոնողական աշխատանքները, փակելով մի քանի գյուղերի ճանապարհներ։