Բաժիններ՝

Աշխարհն այլևս չի մոտենում երրորդ համաշխարհային պատերազմին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոլորակն այլևս չի շարժվում դեպի երրորդ համաշխարհային պատերազմ: Այս մասին նա ասել է ամերիկացի լրագրող Մարկ Լևինին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին՝ նա նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք իրավիճակը միայն վատացել է։

«Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի։ Սա է լավ լուրը: Դուք այլևս կարիք չունեք անհանգստանալու դրա համար»,-ասել է նա։

«Տեսնենք, թե ինչպես կզարգանա կարգավորման գործընթացը։ Բայց դա գնում էր դեպի երրորդ աշխարհամարտ: Դա ամենասարսափելին է, որ տեղի է ունեցել ռազմական հակամարտությունների տեսանկյունից։ Սրանք ամենամեծ թվերն են, որոնք մենք տեսել ենք Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»,-հավելել Է Թրամփը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031