Այսօր չլինի, լինի 10 տարի հետո, ես արդարացվելու եմ, բայց Դուք լինելու եք մեղավոր. Ձեր զավակներն ամաչելու են. Միքայել սրբազանը՝ դատավորին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր գործով 2-րդ դատական նիստի ժամանակ դիմեց դատավոր Արմինե Մելիքսեթյանին՝ շեշտելով՝ գալու է այն օրը, երբ ինքն արդարացվելու է, իսկ իրեն դատողը միշտ մեղավոր է լինելու։

«Դուք, պատվարժան դատարան, իմ բնակության հաշվառման հասցեն կարդացիք՝ եպիսկոպոս Սմբատյան: Վստահ եմ՝ Ձեզ մոտ հարց չառաջացավ՝ ով է եպիսկոպոս Սմբատյանը: Արտակ Սմբատյանը Շիրակի թեմի առաջին առաջնորդն էր: Բազմաթիվ անգամներ նրան բռնեցի, ձերբակալեցին ու բաց թողեցին, և ի վերջո, 1937թ. հայտնի «տռոյկան» գնդակահարեց նրան: Այսօր նրան գնդակահարողների անունները չկան, վստահ եմ՝ նրանց գերեզմաններին խոտ էլ չի բուսնում, բայց Արտակ սրբազանի անունով փողոց կա: Այսօր չլինի, լինի 10 տարի հետո, ես արդարացվելու եմ, բայց Դուք լինելու եք մեղավոր: Ձեր զավակներն ամաչելու են: Չեմ կարողանում հասկանալ՝ Ձեզ ի՞նչն է դրդում մասնակից դառնալ այս խայտառակությանը»,- ասաց Միքայել սրբազանը:

Շիրակի թեմի առաջնորդը ևս մեկ անգամ շեշտեց՝ իր ձերբակալությունն այս իշխանությունների խարանն ու խայտառակությունն է, սակայն չի կարողանում հասկանալ, թե դատավոր Արմինե Մելիքսեթյանին ինչն է դրդում այդ խայտառակության մասնակիցը դառնալ։

«Դատական, իրավական համակարգի հետ ամեն մի շփումից հետո ավելի խոր հիասթափություն եմէ ապրում։ Նախկինում դատական համակարգի հետ առնչություն չէի ունեցել, սակայն հունիսի 27-ից սկսած իրավական համակարգն իմ աչքերում խորխորատն է գլորվում, ու դրա վերջը չի երևում»։

Սրբազանի ելույթից դատարանի դահլիճում հավաքվածները ծափահարեցին։

Տեսանյութեր

Լրահոս