Բաժիններ՝

Մահացել է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի մայրը

Օգոստոսի 14-ին, միլիարդատեր և Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսի մայրը՝ Ժակլին Բեզոսը, մահացել է իր տանը։ Այս մասին հայտնել է New York Times-ը։

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի մայրը մահացել է 78 տարեկանում՝ հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո։

Ժակլին Բեզոսը Amazon-ի առաջին հովանավորներից է եղել. 1995 թվականին Ժակլինը և նրա ամուսինը 245,000 դոլար են ներդնել՝ Ջեֆ Բեզոսի այն ժամանակ նորաստեղծ առցանց գրախանութը ֆինանսավորելու համար: Այսօր ընկերության արժեքը կազմում է գրեթե 2.5 տրիլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս