Կոտայքում «Toyota Land Cruiser»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կա 4 տուժած

Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և հայտնվել բաժանարար գոտու հատվածում։

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։

Վարորդը օտարերկրացի է, վիրավորներն էլ՝ նրա կինն ու երկու անչափահաս երեխաները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031