Լռեցնելն իմ դեմ փաշինյանական ագրեսիայի վարկածներից մեկն է, հիմնականը՝ քաղաքական դաշտում տեսանելի մարդ էի՝ դրսի կապերով. Աշոտյան

«Շատ վատ կարծիք կկազմեմ էն մարդու մասին, ով հանկարծ իր մտքով կանցկացնի ձեր ասած միտքը, որ՝ ինչո՞ւ եմ ես նստած, իսկ այսինչը նստած չէ. ես ոչ մեկին չեմ ցանկանում տեսնել ճաղերի հետևում: Ես ուզում եմ Հայաստանում լինի օրենքի գերակայություն: Բայց ես չեմ տրվում պոպուլիստական արդարադատության գայթակղությանը, և ինչքան էլ այս կամ այն մարդու անունը կարող է հոլովված լինել լրատվամիջոցների էջերին, դա ինքնին չի նշանակում, որ այդ մարդը պետք է զրկվի արդար դատական գործընթացից և անմեղության կանխավարկածից:

Շատ վատն է այն մարդը, ով կասի՝ արա, դե ես խի՞ նստեցի, այ էս մեկը նստած չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ որոշ պսևդո ընդդիմադիրներ, որոնք վախենում էին ասել, որ ինքը քաղբանտարկյալ է, որ Մամիկոն Ասլանյանը, գեներալ Խաչատուրովը, մյուսները քաղբանտարկյալ են, այդ կերպ էին մեկնաբանում, թե՝ հա, բայց Աշոտյա՞նն է ամենամեծ հանցագործը:

Նա նկատեց՝ եթե ապօրինի, անարդար նստելը հերոսություն է, ապա ամենամեծ հերոսն այդ տեսակետից Մամիկոն Ասլանյանն է, որովհետև ինքն ամենաերկարն է նստել. «Ես էլ եռյակի մեջ կամ, Երկրորդ նախագահն էլ կա: Դա թեմա չէ: Նստելը ամոթ չէ, հերոսություն չէ, հանիրավի նստելը փորձություն է: Լռեցնելը իմ դեմ փաշինյանական ագրեսիայի հիմնավորող վարկածներից մեկն է: Երկրորդը՝ առանց համեստության ասեմ, որ հատկապես ընդդիմադիր քաղաքական դաշտում տեսանելի մարդ էի դրսի կապերով:

Եթե ինձ անպատիժ նստեցրեց, նկատի ունեմ՝ միջազգային ատյանների սանկցիաներ, և այլն, ապա նա վախեցրեց մնացած բոլորին՝ հետևյալ սխեմայով՝ եթե Աշոտյանին ենք նստեցրել իր ԵԺԿ-ով, բրյուսելներով, մոսկվաներով, պեկիններով, ապա ցանկացածիդ կնստացնենք: Սա էր հիմնական մեսիջը:

Կարդացեք նաև

Այսօրվա քաղաքական բանտարկյալները ոչ միայն Նիկոլի քաղբանտարկյալներն են, այլև բոլոր էն դիվանագիտական կառույցների, միջազգային ինստիտուտների, ուժերի, որոնք տասնամյակներ շարունակ Հայաստանում ժողովրդավարության մասին պատմում էին տարաբնույթ հեքիաթներ, իսկ իրականության մեջ ի վիճակի չեն պաշտպանել իրենց իսկ արժեքներն այն երկրում, որի վրա ունեն տոտալ ազդեցություն:

Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ եթե տիկին Ուրսուլա վան դեր Լայենը կամ ցանկացած ԵՄ անդամ ազգային պետության ղեկավար, օրինակ՝ Էստոնիայի, ասեր՝ Նիկոլ, սիրուն չի, քաղբանտարկյալներին ազատի, չես բռնում մեր այս արժեհամակարգին, 100 տոկոս կազատեր, վստահ եմ: Անգամ Էստոնիայի վարչապետի խոսքը հերիք կլիներ, որ Նիկոլը սթափվեր և նմանատիպ ներքաղաքական վայրագությունների չդիմեր: Հետևաբար՝ օրինակ՝ ԵՄ դեսպանը Սամվել Կարապետյանի և սրբազանների բանտապահն է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս