«Շատ վատ կարծիք կկազմեմ էն մարդու մասին, ով հանկարծ իր մտքով կանցկացնի ձեր ասած միտքը, որ՝ ինչո՞ւ եմ ես նստած, իսկ այսինչը նստած չէ. ես ոչ մեկին չեմ ցանկանում տեսնել ճաղերի հետևում: Ես ուզում եմ Հայաստանում լինի օրենքի գերակայություն: Բայց ես չեմ տրվում պոպուլիստական արդարադատության գայթակղությանը, և ինչքան էլ այս կամ այն մարդու անունը կարող է հոլովված լինել լրատվամիջոցների էջերին, դա ինքնին չի նշանակում, որ այդ մարդը պետք է զրկվի արդար դատական գործընթացից և անմեղության կանխավարկածից»:
Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն այսօր էլ՝ կալանավայրից շարունակում է այդ գործն ու գործառույթը, բայց հասկանալի պատճառներով՝ մի քանի անգամ պակաս հաճախականությամբ և ինտենսիվությամբ։
ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի խոսքով՝ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվել է զուտ իր քաղաքական հայացքների համար, քանի որ բոլորի համար էլ պարզ է, որ նրա կալանքը որևէ հիմք չունի։