«Բժիշկները՝ տուգանքի «մատերիալ». Արայիկ Հարությունյան, սաստեք ձեր վարորդի փեսային կամ ձեր օգնականի քեռու փեսային, ի դեպ, նույն մարդու մասին է խոսքը, չի կարելի…»

Առողջապահության հարցերով փորձագետ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի/HLIB.am-ի հետ կազմակերպել է բժիշկներին տուգանելու նոր մեխանիզմ՝ հիմնականում ցանցային դեղատների աշխատակիցները նկարում են թղթային դեղատոմսերը, ուղարկում են տեսչական մարմին, որից հետո վարչական վարույթի շրջանակներում տուգանում են բժիշկներին:

Ցանցային դեղատների տերերը մոռացել են օրենսդրության մասին, բժշկական գաղտնիքի մասին, տեսչական մարմինը մոռացել է Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքը, իսկ ՀՀ ԱՆ-ն խրախուսում է բժիշկներին տուգանելը:

Ի դեպ, այն դեղատները, որոնք նկարում և ուղարկում են այդ դեղատոմսերը, նաև այդ պահին առանց դեղատոմսի վաճառում են դեղերը, քանի որ տեսչական մարմինը խոստացել է չտուգանել նրանց ցանցերը ՝ տեղեկատվության դիմաց (պետության հետ բարտեր են անում):

Հաջորդ գրառման ժամանակ կնշեմ այդ ցանցային դեղատների անունները:

Հարգելի բժիշկներ, եթե ձեզ անօրինական տուգանել են, ապա անձնական նամակով դիմեք ինձ…

Հ.Գ. Արայիկ Հարությունյան, սաստեք ձեր վարորդի փեսային կամ ձեր օգնականի քեռու փեսային, ի դեպ, նույն մարդու մասին է խոսքը, չի կարելի…»։

Տեսանյութեր

Լրահոս