
Ուզում եմ տեսնել այն քաջագործ ներդրողին, որը Սամվել Կարապետյանի հետ կատարվողից հետո Հայաստանում ներդրում կանի. Վարդան Արամյան
Ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի թիմը ՀԷՑ-ը կառավարել է արդյունավետ. դրա մասին են փաստում աուդիտորական կազմակերպությունների կատարած աուդիտների արդյունքները, ըստ որոնց՝ ՀԷՑ-ը, որը մինչև Սամվել Կարապետյանն աշխատել է տարեկան 10 միլիարդ դրամ վնասով, 2014 թվականից հետո՝ Սամվել Կարապետյանի գալով, սկսել է աշխատել տարեկան 20 միլիարդ դրամից ավելի շահույթով, որը, ի դեպ, Կարապետյան ընտանիքը ոչ թե վերցրել է, այլ ներդրել ՀԷՑ ենթակառուցվածքներում՝ որպես ներդրում։ Այս մասին 168TV–ի եթերում ասաց Հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանը։
«ՀԷՑ-ը վերցնելու հարցում աշխատել է քաղաքական գործոնը։ Նախ, իշխանությունը սկզբում օգտագործեց «ազգայնացում» տերմինը, հետո հասկացավ, որ չի կարող, հրաժարվեց։
Ինչո՞ւ չի կարող, որովհետև Հայաստանի օրենսդրությամբ և ստանձնած միջազգային պարտավորություններով նման բան չի կարող կատարվել։ Հետո սկսեցին օգտագործել հաջորդ տերմինը՝ «բռնագրավում»։ Բայց մինչև սեփականատիրոջից իր գույքը բռնագրավելը, նախ՝ Կառավարությունը պետք է կարողանա ցույց տալ և ապացուցել, որ սեփականատերը թույլ է տվել էական խախտումներ, օրինակ, խոստացել է կառուցել 10 կայան, չի կառուցել, ավելին՝ պետք է նաև հիմնավորմանը նայել, թե ինչո՞ւ չի կառուցել։ ՀԷՑ-ի դեպքում նման բան չկա»,- ասաց Վարդան Արամյանը՝ շարունակելով՝ իսկ երբ Կառավարությունը չի կատարում այս ամենից հետո նաև միջազգային արբիտրաժի որոշումը, դրանից հետո դառնում է նույն միջազգային կառույցների համար ոչ պարկեշտ կողմ՝ խիստ բացասաբար ազդելով օտարերկրյա ներդրումների վրա։
«Այսքանից հետո ուզում եմ տեսնել այն քաջագործ օտարերկրյա ներդրողին, որը Սամվել Կարապետյանի հետ կատարվողից հետո Հայաստանում ներդրում կանի. օտարերկրյա ներդրողները փախնում են Հայաստանից»,- նշեց Արամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։