Վերջին 12 ամսվա տվյալներով՝ Yandex Armeniа-ի քաղաքային ծառայությունների օգտատերերի պատվերները կատարել է ավելի քան 120 հազար վարորդ և առաքիչ, ինչը երկրի տնտեսապես ակտիվ բնակչության գրեթե 10 տոկոսն է: Այս մասին պատմել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը Sevan Startup Summit-ի շրջանակում տեղի ունեցած ռազմավարական սեսիայի ընթացքում։
Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում պնդել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկից հետո Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բաղանիս-Ոսկեպար հատվածում իրավիճակն ավելի անվտանգ է։
Եզրափակիչ հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին։
Ընտանիքը պատրաստվում է դիմել տեղական իշխանություններին՝ բժիշկներին պետական մրցանակի առաջադրելու խնդրանքով։
Մարտին Հարավային Սուդանը Ուգանդայի բանակին հրավիրեց մայրաքաղաք Ջուբա՝ օգնելու անվտանգության ամրապնդման գործում այն բանից հետո, երբ Կիիրի և նրա մրցակցի՝ առաջին փոխնախագահ Ռիեկ Մաչարի միջև հարաբերությունները վատթարացան։
Օրերս նա նշել էր, որ որոշել է հիշյալ 50-օրյա ժամկետը կրճատել մինչև 10-12 օր:
#ՈՒՂԻՂ. ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՒՐՃԻ ԵՎ ԱԶԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱԼԻ ԱՐԱՆՔՈՒՄ. #ՀԻՄԱ
Հուլիսի 30-ին ավելի վաղ CBC հեռուստաալիքը հաղորդել է, որ Կանադայի կառավարությունն ուսումնասիրում է Պաղեստինի Պետությունը ճանաչելու հարցը:
Հուլիսի 1-ից պետությունը չի սուբսիդավորում արևային կայանների վարկավորումը։ Սուբսիդավորման հնարավորության պայմաններում վերջին տարիներին Հայաստանում արևային կայանների տեղադրումը զգալիորեն աճել է՝ հանգեցնելով էլեկտրաէներգիայի ավելցուկի, բայց այս ավելցուկը, փաստացի, դարձել է ոչ թե հնարավորություն, այլ՝ խնդիր, և պետությունը որոշել է հարցին լուծում տալ արտադրության ավելացումը դանդաղեցնելու միջոցով։
Հանդիպման մասնակիցները խոսել են տնտեսական, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի մասին: Անդրադարձ է կատարվել ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացմանն առնչվող հարցերին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։
«Ավելի է վատացել», «չենք զգում», «ամբողջ տարի կուտակել են՝ այդ մի օրը գնան հանգստանան՝ ինչպե՞ս կարելի է Սևանում 1 օր եղած մարդկանցով չափել», «50 տոկոսով վատացել է․ 0 ենք», «շատ բան է ասում Փաշինյանը․ թող հետ-առաջ անի՝ կտեսնի՝ լավացե՞լ է, թե՞ վատացել»․ վերոգրյալի շուրջ 168․am-ի հարցման ընթացքում հիմնականում այսպես էին արձագանքում քաղաքացիները։
Արևմուտքի կռիվը ռեսուրսի համար է, նրանց պետք է գազ, նավթ, բնական այլ ռեսուրսներ, ամեն ինչ. Զախարովա
Վ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասով (կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը):
Ռուսաստանի տնտեսությունը տարիների ընթացքում «իմունիտետ» է ձեռք բերել պատժամիջոցների նկատմամբ, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի նոր պատժամիջոցներ մտցնելու սպառնալիքները։
Ի դեպ, սպառնալիքներին, թե ԱՄՆ-ն Չինաստանի հանդեպ 100% մաքսատուրք կկիրառի, մասնագետները լուրջ չեն համարում:
Օրերս Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հանդիպել էին Անկարայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի հետ։
Ինչով հստակ փաստվում է, որ խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար ի սկզբանե բացակայել են բավարար փաստական հիմքերը, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանի բնակարանում կատարված խուզարկությունը կրել է բացահայտ ապօրինի բնույթ
Հուսով ենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը կգիտակցեն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացման ռիսկերը. Զախարովա
2025 թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 39.2 մլրդ դրամ պակասուրդով, թեև ակնկալվում էր, որ կլինի 325.3 մլրդ դրամի պակասուրդ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության` այսօր հրապարակած ՀՀ 2025 թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:
Հիմա էլ սկսել եք ընդդիմադիր մյուսներին գործիչներին դաս տալ «քաղաքական կուլտուրայից»։ Դուք, այ դուք՝ ովքեր ֆեյքերով, ֆեյք հույսեր տալով, հայհոյանքներով, մյուս ընդդիմադիրների վրա ցեխ շպրտելով եք կառուցել ձեր «պայքարը»։ Հենց բանը բանից անցնում ա սկսուս եք տուզիկի պես հաչալ թե «իշխանությունն է մեզ սադրում»։ Իսկ ձեր ստատուսները կարող ա՞ կապիտուլյանտի բեք օֆիսն ա գրում, քանի-որ ձեր ձոնած տողերը կապիտուլյանտի գրասենյակի ոճի են։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ ՀԱՄԱՍ-ը «չպետք է պարգևատրվի» պաղեստինյան անկախության ճանաչմամբ։Մալթան ևս հայտարարել է, որ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կճանաչի Պաղեստինի Պետությունը։
Զախարովան ընդգծել է, որ Կիևի նպատակն է սա ներկայացնել որպես «ռուսական ագրեսիա» և նման կեղծիքներ տարածել ադրբեջանական, թուրքական և եվրոպական լրատվամիջոցներում։
Մայիսի 10-ին կողմերը հայտնեցին լիակատար հրադադարի մասին: Ինչպես հայտարարել են Հնդկաստանի պաշտոնատար անձինք, «Սինդուր» ռազմական գործողությունը կասեցվել է, բայց չի ավարտվել:
Ա.Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել այն ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից՝ մատնանշելով հնարավոր համագործակցության ուղիները՝ սկսած առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումից ու էներգետիկ ոլորտի բազմազանեցումից մինչև պաշտպանական ոլորտում հնարավոր համագործակցություն:
Արցախի Հանրապետության մշակույթի նախարարությունն ահազանգում է՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում բռնկված հրդեհների հետևանքով վտանգված է շուրջ 100 պատմամշակութային հուշարձան։
Արդյունքում՝ շուկայականից անհամեմատ ցածր արժեքով ձեռք բերված հիշյալ անշարժ գույքերն առանց իրավաչափ հիմքի դուրս են բերվել համայնքների գույքային ֆոնդից:
Թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման հանձնաժողովը միակ իրավասու մարմինն է, որը անձին ճանաչում է հատուկ կատեգորիայի զոհ՝ պաշտպանություն և աջակցություն տրամադրելու նպատակով։ Դա կարող է լինել առաջնային բժշկական օգնություն, իրավաբանական խորհրդատվություն, հոգեբանական աջակցություն, սոցիալական աշխատողի խորհրդատվություն և այլն։
Ակնկալվում է, որ մինչ այդ ևս մի քանի պետություն կաջակցի դրան:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի կալանավորումից հետո Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանի գործով մայիսի 2-ից հետո դատական որևէ նիստ տեղի չի ունեցել։ Ըստ Դատալեքսի, վերջին նիստը տեղի է ունեցել մայիսի 2-ին։