
Լիբանանի հարավում իսրայելական ԱԹՍ-ի հարվածից քաղաքացի է զոհվել

Լիբանանի հարավում իսրայելական անօդաչու թռչող սարքի կողմից մեքենային հասցված հարվածի հետևանքով քաղաքացի է զոհվել։
Այս մասին հայտնում է «Al Mayadeen» հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
«Մեկ քաղաքացի զոհվել է, երբ իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է մեքենային՝ Տյուրոսի շրջանում գտնվող Աթ-Թուվեյրի-Սրիֆա մայրուղում»,-ասվում է Լիբանանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել Լիբանանի ինքնիշխանությունը՝ չնայած 2024 թվականի նոյեմբերին ձեռք բերված հրադադարի համաձայնագրին։
Իսրայելի զինված ուժերը մինչ օրս պահպանում են ներկայությունը Լիբանանի հարավում գտնվող հինգ ռազմավարական կետերում, այդ թվում՝ Ղաջար գյուղի հյուսիսային մասում, որը Լիբանանի իշխանությունները համարում են շարունակական օկուպացիա և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի խախտում։
Իր հերթին, Իսրայելի բանակը հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հեզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին և նպատակ ունեն վերացնել դրա ռազմական թևի ղեկավարությանը։ Թել Ավիվը բազմիցս հայտարարել է, որ կշարունակի հարվածել Լիբանանին՝ շիական դիմադրության սպառնալիքը վերացնելու համար։