Ասեմ՝ ինչպես է Սյունիքը թուղթ ստորագրելուց հետո անարյուն հանձնվելու Ադրբեջանին. Հովհաննես Ավետիսյան

«Սյունիքն այսօր Հայաստանի ամենաքիչ բնակեցված մարզն է։ Միջանցք կոչվածն  իրականացնելուց հետո սրանք տնտեսական թղթեր են ստորագրելու, Թուրքիայից գալու են այստեղ, ստեղծելու են հյուրանոցային, սպասարկման ոլորտի խոշորածավալ պրոյեկտներ։ Բաթումը՝ ձեզ օրինակ։ Բերելու են թուրքախոսներ, աշխատեցնեն ու բնակեցնեն էդտեղ։ Այս պրոյեկտի հիմնական չուզողը Ռուսաստանն է, որովհետև գիտի, որ թուրքական աշխարհներն իրար կպան՝ իր դեմ է դա օգտագործվելու, ու տիրանան իր ռեսուրսներին։ Արևմուտքի նպատակը Ռուսաստանին մասնատելը և նրա ռեսուրսներին տիրանալն է»,- «Դասեր» հաղորդաշարում ասաց տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը՝ անդրադառնալով Սյունիքի էքսպանսիային:

Նրա խոսքով՝ այսպիսի սցենարի դեմն առնելու միակ տարբերակը Ռուսաստանի հետ հարաբերություններն այն մակարդակին բերելն է, ինչ մակարդակի ԱՄՆ-Իսրայել հարաբերություններն են։

«Նորմալ իշխանություն ունենալու պարագայում սա իրատեսական է։ Միայն այդ դեպքում Հայաստանը կարող է տեր լինել իր իրավունքներին, հետ բերել Արցախն ու դառնալ նորմալ, զարգացող երկիր»,- ասաց Հովհաննես Ավետիսյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս