«Նորմալ իշխանություն ունենալու պարագայում սա իրատեսական է։ Միայն այդ դեպքում Հայաստանը կարող է տեր լինել իր իրավունքներին, հետ բերել Արցախն ու դառնալ նորմալ, զարգացող երկիր»,- ասաց Հովհաննես Ավետիսյանը:
Քաղաքական գործընթացների տեսանկյունից Անդրկովկասի «ամենաթեժ» երկրները շարունակում են մնալ Վրաստանն ու Հայաստանը: Երկու հարևան երկրներ, որոնք դարերի ընթացքում սերտ կապեր ունեն, որոշակի հանգամանքներում կարող են փոխել ողջ տարածաշրջանը՝ ինչպես լավ, այնպես էլ՝ վատ ուղղություններով: