Էրդողանի աշխատակազմը ասել է, թե տեղյակ չէ «զանգեզուրյան միջանցքը» կառավարելու ԱՄՆ մտադրությունից

Թուրքիայի նախագահ Էրդողանի աշխատակազմը հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-ի կողմից Հայաստանով անցնող միջանցքը կառավարելու մտադրության մասին։ Այս մասին հայտնել են ՌԻԱ Նովոստիին։

Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան, ԱՄՆ նախագահի Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է կառավարել Իրանի սահմանի մոտ գտնվող տրանսպորտային միջանցքը՝ փորձելով առաջ մղել Բաքվի և Երևանի միջև բանակցությունները։

«Մենք տեղյակ չենք դրա մասին, ուստի չենք կարող որևէ բան մեկնաբանել»,-ՌԻԱ Նովոստիին ասել են Էրդողանի աշխատակազմից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031