Բաժիններ՝

Թրամփն աննախադեպ երկրորդ պետական այցով կմեկնի Մեծ Բրիտանիա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ընդունել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի հրավերը՝ աննախադեպ երկրորդ պետական այց կատարելու Միացյալ Թագավարություն:

Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Բուքինգհեմյան պալատի հաղորդագրությունը:Այցը տեղի կունենա սեպտեմբերի 17-19-ը:

ԱՄՆ նախագահին կուղեկցի առաջին տիկին Մելանյա Թրամփը: Նրանց կընդունեն Վինձորի ամրոցում, քանի որ Բուքինգհեմյան պալատում վերանորոգման աշխատանքներ են ընթանում:

Թրամփն առաջին անգամ պետական այցով Մեծ Բրիտանիայում եղել է իր առաջին նախագահության ընթացքում՝ 2019 թվականին, երբ նրան ընդունել էր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը:

BBC-ն նշում է, որ որպես կանոն երկրորդ ժամկետում նախագահներին պետական այցով Բրիտանիա չեն հրավիրում. նրանք ներկա են գտնվում միապետի հետ ճաշկերույթի կամ թեյախմության: 

Չարլզ 3-րդի հրավերը Դոնալդ Թրամփին փոխանցել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, երբ փետրվարին այցելել էր Սպիտակ տուն: Օրեր առաջ պետական այցով Միացյալ Թագավորությունում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ կնոջ հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս