Ռուսաստանը արտաքսել է Մոսկվայի մարզում ադրբեջանական սփյուռքի ղեկավարին

Մոսկվայի մարզում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Էլշան Իբրահիմովը լքում է Ռուսաստանի Դաշնության տարածքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Իզվեսիտա»-ն, որի թղթակիցն անձամբ է ֆիքսել, թե ինչպես է Իբրահիմովը Շերեմետևո օդանավակայանում պատրաստվում լքել ՌԴ տարածքը։

Ռուսական լրատվականի թղթակցի հետ զրույցում Էլշան Իբրահիմովը չի ցանկացել մեկնաբանել իր արտաքսման մասին որոշումը, և, միաժամանակ, դրա վերաբերյալ իր զարմանքն է արտահայտել։

Ավելի վաղ Իբրահիմովը զրկվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից՝ «երկրում գտնվելու կանոնները խախտելու» համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031