
Հարավային Կորեայի նախագահը խոսել է ԿԺԴՀ-ի հետ հնարավոր միավորման մասին

Կորեայի Հանրապետությունը պետք է ձգտի խաղաղ միավորման. Հարավը և Հյուսիսը «կարող են միավորվել նաև հարյուրավոր տարիներ անց», եթե պահպանեն ազգային ընդհանրությունը:
Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնը:
«Մեր սահմանադրության մեջ գրված է. ձգտում ենք խաղաղ միավորման, այլ ոչ թե կլանման:
Ո՞ւմ դուր կգա կլանումը», – ասել է նախագահը իր պաշտոնավարման 30-րդ օրվա առթիվ կայացած մամուլի ասուլիսում: Նրա խոսքով, կլանման փորձը կարող է հանգեցնել «մեծաթիվ զոհերի»:
Լի Չժե Մյոնը նշել է, որ իրենք հետաքրքրված են Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունները բարելավելու հարցում՝ «պրագմատիկ դիվանագիտության» շրջանակներում։