Թեհրանի նահանգում Իսրայելի հարձակման հետևանքով, ըստ իրանական աղբյուրների, կան զգալի քանակությամբ զոհեր ու վիրավորներ։ Այս մասին հաղորդում է Fars News գործակալությունը: Ոչ պաշտոնական տվյալներով զոհվել է առնվազն 78 մարդ, վիրավորվել՝ 329-ը։
Իրանի Իսլամական Հանրապետության և հարակից որոշ երկրների օդային տարածքների փակմամբ պայմանավորված՝ մի շարք միջազգային ավիաթռիչքներ հարկադրված վայրէջքներ են կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և տարածաշրջանի այլ երկրների օդանավակայաններում։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի նախկին պետ Ալեքսան Մկրտչյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, տուգանվել է 1 միլիոն 830 հազար դրամի չափով, և 3 տարի ժամկետով զրկվել է հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Կանադայում G7-ի երկրների գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 15-17-ը։
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը ձգտում է երկկուսակցական աջակցություն ձեռք բերել Կոնգրեսում՝ ընթացիկ տարվա ֆինանսավորման ավարտից հետո գործունեությունը շարունակելու համար, հայտարարել է լրատվամիջոցի ղեկավար Սթիվեն Կապուսը։
Ռուս արևելագետ Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Իսրայելը կարողացավ Թրամփի նկատմամբ ճնշումներով և ժամեր առաջ Իրանին հասցված հարվածներով տապալել Իրանի ու ԱՄՆ-ի միջև սկսված բանակցային գործընթացը, որը պետք է շարունակվեր կիրակի օրը Մասկատում։ Նրա խոսքով, արդեն ակնհայտ է, որ իրավիճակը գտնվում է լայնածաված ռեգիոնալ պատերազմի շեմին, և Իրանի, Իսրայելի հետագա գործողություններից շատ բան է կախված լինելու։
Մակրոնը նշել է, որ վերջին զարգացումների մասին խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։
Իրանի հյուսիս-արևմտյան Թավրիզ քաղաքում զոհերի թիվը հասել է հինգի: Այս մասին հաղորդել է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Արևելյան Ադրբեջանի նահանգի վարչակազմի Ճգնաժամային իրավիճակների վարչությունը:
Նախարարությունը տեղեկացրել է, որ արտերկրում գտնվող իսրայելցիների համար հասանելի կլինի առցանց ձևաթուղթ՝ իրենց գտնվելու վայրի և ներկայիս կարգավիճակի մասին տեղեկացնելու համար։
Իրանի ռեժիմը թույլ է, պառակտված և կարող է փլուզվել. այս մասին X-ում գրել է Իրանի տապալված միապետի որդին՝ Ռեզա Փեհլևին:
ՀՀ իշխանութիւններու կողմէ այս հակաեկեղեցական ու ապազգային գործընթացները չդադարեցնելու պարագային ﬔնք ալ սփիւռքի մէջ պիտի ձեռնարկենք համապատասխան գործողութիւններու:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի` Թուրքիա կատարելիք այցի մասին համացանցում տարածված տեղեկատվությունը։
Թուրքիայի նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը կանգնեցնել իսրայելական ավազակությունը, որն ուղղված է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում կայունությունը խաթարելուն։
Wizz Air ավիաընկերության Աբու Դաբի-Երևան չվերթը ոչ թե չեղարկվել է, այլ փոխվել է երթուղին՝ շրջանցելով Իրանի ու դրա հարևան երկրների օդային տարածքը։ Երթուղու փոփոխության հետևանքով ուղևորները Երևան կհասնեն նախատեսվածից մոտ 2 ժամ ուշ։
Զսպվածության համանման կոչով հանդես է եկել նաև ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը:
Հունիսի 13-ի վաղ առավոտյան իսրայելական բանակը հարվածներ հասցրեց Իրանի մայրաքաղաք Թեհրանին, Թավրիզ, Լորեստան և Քերմանշահ քաղաքներին, ինչպես նաև Սպահանում տեղակայված Նաթանզ միջուկային օբյեկտին։
Գլուխները պատին են տվել, ղուրբան լինեն իմ փոքր տղային. Անդրանիկ Քոչարյան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պետք է միջուկային համաձայնագիր կնքի ԱՄՆ-ի հետ, այլապես ամեն ինչ շատ ավելի վատ կլինի։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է. «Լրագրող Վահե Մակարյանի նկատմամբ ԱԺ-ում իրականացված գործողությունները` հանձնաժողովի նիստին մասնակցել չթույլատրելուց մինչև նրան դուրս «հրավիրելու» մեթոդներ, անթույլատրելի են և ամբողջությամբ տեղավորվում են գործող իշխանության սանձարձակ ու ապօրինի վարքագծի շրջանակներում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգում ԶԼՄ-ների գծով պատասխանատու Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հանրային ռադիոյի տնօրեն Քոլոյան Արմենը չի խրատվում, շեֆից երևի նոր հանձնարարություն է ստացել։ Հիմա էլ որոշել է հոգևոր-եկեղեցական հաղորդումները փակել։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ռաֆիկ Մնացականյանին պատկանող թռչնի (լորի) ձվի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան):
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 26-ի դատավճռով՝ Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս, 314-րդ հոդվածի 1-ին մաս):
Մենք հիմա խնդիր չունենք մեր առջև՝ վերջ դնելու ռուսական զորքի ներկայությանը Հայաստանում. Չեխիայում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում է Ազատությունը։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց և բացասական եզրակացություն ստացավ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը՝ գումարով ժամկետային զինծառայությունից ազատվելու և ծառայության ժամկետները կրճատելու վերաբերյալ։
Ucom-ը հպարտ է հայտարարել Երևանում 5G ցանցի գործարկման մասին, ինչը կարևոր քայլ է ընկերության թվային փոխակերպման ճանապարհին։ Այս ընդլայնման շնորհիվ Ucom-ը դարձավ ամենալայն 5G ծածկույթ ունեցող հեռահաղորդակցության օպերատորը Հայաստանում։ Ucom-ի 5G ծածկույթն այս պահին գործում է Երևանում և 35 քաղաքներում, 19 բնակավայրերում, ինչպես նաև Մայլեռ Մաունթին Ռեզորթում, Երևան-Դիլիջան ճանապարհի երկայնքով, Բագրատաշեն, Բավրա և Ագարակ սահմանային […]
Ինքս կարճատեսություն ունեմ, կարող էի բանակ չգնալ, բայց գնացել եմ. Հայկ Սարգսյան
Mehr Telegram ալիքը գրում է, որ Իրանի Ջամկարան մզկիթի վրա վրեժխնդրության կարմիր դրոշ է բարձրացվել Իսրայելի հարձակումից հետո։
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանն այսօր դիմում մուտք արեց ԱԺ՝ առաջարկելով արցախյան բոլոր պատերազմներում կռված անձանց վետերանի կարգավիճակ տալ, ինչը ենթադրում է այդ անձանց տալ կրթական, սոցիալական, առողջապահական և այլ երաշխիքների տրամադրում։
Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունները լուրջ սպառնալիք են ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև Հարավային Կովկասի կայունության համար։ Դրանք կարող են ուղղակիորեն վտանգել Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը խստորեն դատապարտում է Իսրայելի ագրեսիվ ու միջազգային իրավունքի նորմերին հակասող գործողությունները՝ ընդգծելով, որ հակամարտությունների կարգավորումը պետք է իրականացվի բացառապես դիվանագիտական ուղիներով։ Մենք ընդգծում […]
Դեռևս այսքան երկար քննարկված նախագիծ չէր եղել. Պաշտպանության փոխնախարար