Բաժիններ՝

Ucom-ը գործարկում է 5G ցանցը Երևանում՝ ապահովելով ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում

Ucom-ը հպարտ է հայտարարել Երևանում 5G ցանցի գործարկման մասին, ինչը կարևոր քայլ է ընկերության թվային փոխակերպման ճանապարհին։ Այս ընդլայնման շնորհիվ Ucom-ը դարձավ ամենալայն 5G ծածկույթ ունեցող հեռահաղորդակցության օպերատորը Հայաստանում։ Ucom-ի 5G ծածկույթն այս պահին գործում է Երևանում և 35 քաղաքներում, 19 բնակավայրերում, ինչպես նաև Մայլեռ Մաունթին Ռեզորթում, Երևան-Դիլիջան ճանապարհի երկայնքով, Բագրատաշեն, Բավրա և Ագարակ սահմանային անցակետերում։

Ucom-ի 5G ցանցը նախագծվել և կառուցվում է Nokia-ի հետ համագործակցությամբ՝ օգտագործելով վերջինիս առաջադեմ տեխնոլոգիաները՝ ապահովելու աննախադեպ արագություն։

Այս գործարկումը բաժանորդներին կտրամադրի ավելի արագ ինտերնետ կապ՝ անհատների և կազմակերպությունների աճող կարիքները բավարարելու համար։ Այս ենթակառուցվածքը նոր հնարավորություններ է ստեղծում որակյալ վիդեոզանգերի, իրական ժամանակում տվյալների փոխանակման և նոր սերնդի խելացի տեխնոլոգիաների օգտագործման համար։

Կարդացեք նաև

Երևանում և մարզային քաղաքներում 5G ցանցի գործարկման արդյունքում Հայաստանի բնակչության շուրջ 65 տոկոսը հնարավորություն կունենա վայելելու այդ վերափոխված տեխնոլոգիայով տրամադրվող արագ շարժական ինտերնետ կապը։

«5G ցանցի գործարկումը ռազմավարական ներդրում է մեր երկրի ապագայի համար։ Բացի ավելի արագ ինտերնետ տրամադրելուց, այս ցանցը հիմք է դառնում Հայաստանի երկարաժամկետ զարգացման համար․ ապահով կապի շնորհիվ մարզային համայնքները հզորացնելուց մինչև արդյունաբերական նորարարությունների և խելացի ենթակառուցվածքների հնարավորություններ ստեղծելով։ Ucom-ում մենք դիտարկում ենք տեխնոլոգիաները որպես ազգային առաջընթացի հիմք, և այս ձեռքբերումը մեզ մոտեցնում է ավելի ուժեղ, մրցունակ և որակյալ կապ ունեցող Հայաստան ստեղծելուն։ Շնորհակալ ենք Nokia-ի մեր գործընկերներին իրենց փորձագիտական աջակցության և տեսլականը կիսելու համար, ինչի շնորհիվ մենք կարող ենք Հայաստանում միջազգային մակարդակի կապ տրամադրել։ Օգտվելով այս հնարավորությունից, ես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Ucom-ի ամբողջ անձնակազմին՝ մեր ռազմավարությանը հավատալու, ամենօրյա աշխատանքի և մեր բաժանորդներին նվիրվածության համար, ինչի շնորհիվ մեր խոստումը կյանքի է կոչում», – ասել է Ucom-ի տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։

«5G ցանցի գործարկումը Երևանում վկայությունն է մեր նվիրվածության՝ նորարարությունների ներդրմանը և ամբողջ Հայաստանում բաժանորդներին աննախադեպ թվային փորձառություն տրամադրելուն։ Մեր ընդլայնված ցանցը այժմ ընդգրկում է Հայաստանի 35 քաղաք և մայրաքաղաքը, և մենք հպարտ ենք լինելու երկրի առաջատարը՝ ամենալայն 5G ենթակառուցվածքով։ Այս ձեռքբերումը արտացոլում է մեր նվիրվածությունը՝ համայնքների զարգացմանը և հնարավորինս որակյալ ծառայությունների մատուցմանը», – նշել  է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նոր 5G ցանցը, որի մաս է կազմում Nokia-ի վերջին AirScale ռադիո մուտքի սարքավորումը, 5G Core և IMS Voice Core-ը, ինչպես նաև IP երթուղավորման լուծումները, հասանելի է Ucom-ի կանխավճարային և հետվճարային  շարժական հեռախոսակապի բոլոր բաժանորդների համար (բացառությամբ միայն շարժական ինտերնետի սակագնային պլանների), որոնք օգտագործում են 5G-ի հետ համատեղելի սմարթֆոն (բոլոր iOS, և մի շարք Android, մանրամասները՝ Ucom կայքում):

«5G ծածկույթի այս հաջողված ընդլայնումը Nokia-ի և Ucom-ի շարունակվող գործընկերության նորագույն հիշարժան քայլն է: Հիմնվելով մեր մեծ փորձի և ոլորտում առաջատար տեխնոլոգիաների վրա, մենք կառուցել ենք հզոր, գերարագ արձագանքող և արդյունավետ 5G ցանց, որն օգնում է Ucom-ին ապահովել բացառիկ փորձառություն իր բաժանորդների համար: Այն կաջակցի բիզնեսներին իրենց թվայնացման ճանապարհին և անհատներին գերարագ կապ կտրամադրի: Մենք ակնկալում ենք հետագայում էլ ավելի ընդլայնել մեր համագործակցությունը Ucom-ի հետ», – ասել է Nokia-ի ավագ փոխնախագահ և Եվրոպայի բջջային ցանցերի ուղղության ղեկավար Ռոլֆ Վերները։

5G ցանցի գործարկման առիթով ընկերությունը հունիսի 12-ին Երևանի Season’s Park-ում  կազմակերպել էր նոր սերնդի մեծ ֆեսթ՝ 5000 այցելուի մասնակցությամբ։ Միջոցառումը սկսվեց Ucom-ի և Nokia-ի ղեկավարների պաշտոնական ողջույնի խոսքերով, որին հաջորդեցին 12 Project-ի, Leah-ի, Parg-ի և Ներսես Ավետիսյանի ելույթները։ Միջոցառման աստղը Brunette-ն էր, ով ներկայացրեց իր նոր «Try» երգը:

Նշենք, որ Ucom-ի ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը շարունակվում է։ Նոր արդյունքների մասին ընկերությունը պարբերաբար տեղեկացնում է հանրությանը։ Ֆիքսված և շարժական կապին հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաև 5G ցանցի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։

«Յուքոմ» ՓԲԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30