Աբու Դաբի-Երևան չվերթերը ոչ թե չեղարկվել են, այլ երթուղին է փոխվել

Wizz Air ավիաընկերության Աբու Դաբի-Երևան չվերթը ոչ թե չեղարկվել է, այլ փոխվել  է երթուղին՝ շրջանցելով Իրանի ու դրա հարևան երկրների օդային տարածքը։ Երթուղու փոփոխության հետևանքով ուղևորները Երևան կհասնեն նախատեսվածից մոտ 2 ժամ ուշ։

Աբու Դաբիից Երևան մեկնող օդանավի ուղևորը Panorama.am-ին հայտնել է, որ իրենց թռիչքը կկայանա ժամը 16։05-ին, Երևանում վայրէջքը նախատեսված էր 19։30-ին, սակայն երթուղու փոփոխության հետևանքով «Զվարթնոց»-ում վայրէջք կկատարեն ժամը 21։15-ին։ Այսինքն, թռիչքը  3 ժամ 25 րոպեի փոխարեն կտևի 5 ժամ 10 րոպե։

Հիշեցնենք, որ Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով Մերձավոր Արևելիքի մի քանի երկրներ փակել են իրենց օդային տարածքները, ինչի հետևանքով տարբեր բազմաթիվ չվերթեր չեղարկվել են, հետաձգվել, փոխել երթուղիները։ Flightradar-ի համաձայն, այս պահին փակ են Իրանի, Իրաքի, Աֆղանստանի, Հորդանանի, Լիբանանի, Սիրիայի օդային տարածքները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30