«Ես Պաշտպանության նախարարի տեղակալ էի, երբ Հայկ Սարգսյանը նոր էր ծնվել». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց և բացասական եզրակացություն ստացավ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը՝ գումարով ժամկետային զինծառայությունից ազատվելու և ծառայության ժամկետները կրճատելու վերաբերյալ։

Նիստի ընթացքում ակնհայտ էին Հայկ Սարգսյանի և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջև առկա հակասությունները, քանի որ նրանք անընդհատ բանավեճի մեջ էին մտնում։ Անդրանիկ Քոչարյանը նույնիսկ Հայկ Սարգսյանին մեղադրեց ստախոսության մեջ, երբ պատգամավորն ասաց, որ ըստ էության Անդրանիկ Քոչարյանը նիստից դուրս նախագծից գոհ է եղել, բայց նիստում բոլորովին այլ դիրքորոշում ունի։

Քննարկումից հետո Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում կատակեց, թե հավանաբար Հայկ Սարգսյանն այլ Քոչարյանի մասին էր ասում, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի։

«Կարող է Ռոբերտ Քոչարյանի մասին է ասում, չգիտեմ»,- նշեց նա։

Կարդացեք նաև

Հարցին՝ ինչո՞ւ են լարվել իր հարաբերությունները Հայկ Սարգսյանի հետ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ սա հարաբերության հարց չէ։

«Պարոն Անդրանիկ Քոչարյանը եղել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, երբ Հայկ Սարգսյանը նոր ծնվել էր՝ 1992 թվականին»,- շեշտեց նա։

Անդրանիկ Քոչարյանը շարունակեց կատակել, թե հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահին չպետք է հակադարձել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս