Այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացմանը:
2024 թվականին Հայաստանը Եվրասիական տնտեսական միության ընդհանուր բյուջեից ստացել է 76 մլրդ 166 մլն դրամ (198 մլն դոլար) մաքսատուրք կամ 879 մլն դրամով (մոտ 2,3 մլն դոլար) շատ, քան 2023 թվականին։ 2024 թվականի պետբյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Տնտեսության աճերը, ինչպես այս տարի, եղել են ոչ նյութական արժեք ստեղծող ոլորտների հաշվին։ Այդ պատճառով էլ տնտեսության կառուցվածքը շարունակում է վատանալ, խոցելիությունը՝ մեծանալ։
Հայաստանը իր պարտավորությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առջև ցուցադրաբար չի կատարում։ «Газета.Ru»-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Պարզ է, որ Նիկոլը պիտի գործի։ Ամեն ինչ անի, որպեսզի տիղմը նորից ջրի երես ելնի։ Հաշվարկը պարզ է՝ բոլոր նրանք, ովքեր կարող է շատ թե քիչ վրդովվեն եկեղեցու դեմ Նիկոլի արշավից, միևնույն է այլևս իր ընտրողները չեն։ Ժողովրդի այդ հատվածի վստահությունը նա անդառնալիորեն է կորցրել։
2025 թվականի հունիսի 2-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 31 հասցեում գտնվող՝ 9 միլիոն 388 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 5000 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:
Թուրքիան ընտրվել է ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) անդամ 2026-2028թթ․ ժամանակահատվածի համար։
ՌԴ Դաշնության խորհրդի պատվիրակությունը՝ խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, հայտնում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը։
Ս․թ․ մայիսի 31-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «AKNEYE կտավների» ցուցադրությունը: AKNEYE-ը ներկաներին ծանոթացրել է նախագծի նոր կոնցեպտին: Ցուցադրվել են 4 փորձառու AKNEYE արվեստագետների աշխատանքներ՝ ստեղծված դասական նկարչական տեխնիկայի և ժամանակակից թվային մոտեցումների համադրմամբ։ Սրահում ներկայացվել են Նարեկ Գյուլումյանի, Անահիտ Մարգարյանի, Էդմոն Հարիկյանի և Ռաֆայել Ներսեսյանի արվեստի գործերը՝ յուրաքանչյուրն իր ուրույն ոճով և հայեցակետով: […]
Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի և ոչ էլ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, որևէ մեկը չէր կարող ենթադրել, որ նույնիսկ ամենաանբարենպաստ պայմաններում, նման կործանարար ու համազգային խայտառակություն ենթադրող կապիտուլյացիոն «ելքեր» կարող են փաթաթվել Հայ Ժողովրդի վզին։ Իսկ փաթաթողը քո «լեգիտիմ» կառավարիչներն են։
Վարդան Օսկանյանի կինը՝ Նանե Օսկանյանը պատասխանել է այսօրվա կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից շահարկված այն մանկապարտեզի հարցին, որը հատկացվել էր «Առաջինը երեխաներին» բարեգործական կազմակերպությանը։ Նա մասնավորապես գրում է.
«Նա ուզում է ունենալ իր համար լոյալ կաթողիկոս, ինքն իրեն Պապ թագավորի տեղն է դրել, ուզում է այնպիսի փոփոխություններ անել եկեղեցում, որպեսզի այնտեղից քաղաքական վտանգներ չտեսնի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արամայիս Աղաբեկյանը։
Թրամփի խոսքով՝ դա «թույլ կտա դրանց ներմուծումը կարգավորել այնպես, որպեսզի այն չսպառնա ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը»։
Ինչն Ադրբեջանինն է, պետք է վերադարձվի, ինչը Հայաստանինն է, պետք է մնա Հայաստանին. Արարատ Միրզոյան
Երեկ՝ հունիսի 4-ին ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Հաագայում կկայանա հունիսի 24-25-ը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարծում է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն անկեղծորեն ատում է իրեն։
Հայ-ադրբեջանական սահմանին հնչող կրակոցները քննելու պատրաստակամություն կա հայկական կողմից, ինչ–որ դրվագով կարծես թե նաև ադրբեջանական կողմից։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Երևան. այս մասին այսօր խորհրդարանում հայտնել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Ստորև բերված պաշտոնական վիճակագրությունը վերաբերում է ՀՀ բնակչության շուրջ 40 տոկոսին՝ սոցիալապես առավել խոցելի խմբերի ՀՀ քաղաքացիներին։
Էմիրը նաև հույս է հայտնել, որ Թեհրանի և Դոհայի միջև ուղիղ խորհրդակցությունները կհանգեցնեն ավելի խորը հարաբերությունների և կօգնեն հասնել ընդհանուր նպատակներին։
Հայ գերիների հարցն այն եզակիներից է, որ ընդհանրապես կառուցողական խոսակցություն չի ստացվում ունենալ ադրբեջանական կողմի հետ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Ռուսաստանի և Ուկրաինայի վերսկսված ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել հունիսի 2-ին Ստամբուլում։
Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ունենք աննախադեպ ձեռքբերում. Արարատ Միրզոյան
Պատվիրակությունը շրջայց է կատարել նաև Մատենադարանի վերականգնման բաժնում. տնօրեն Արա Խզմալյանը նրանց ծանոթացրել է հին ձեռագրերի վերականգնման և պահպանման գործընթացին։
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնում է, որ այսօր առավոտյան գնացքի անցնելուց անմիջապես առաջ պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով Վորոնեժի մարզում վնասվել է երկաթուղին», – ասվում է հաղորդագրության մեջ
Կառավարությունը խոստացել է մոտ 11 000 ԱՄՆ դոլարի չափով փոխհատուցում տալ նրանց ընտանիքներին։
Մոսկվայի և Փհենյանի միջև 2024 թ. հունիսի 19-ին կնքվել է ԿԺԴՀ-ի մայրաքաղաքում կնքվել է Ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր, որը նախատեսում է երկրներից մեկի ռազմական և այլ օգնությունը մյուսին, եթե նրանցից որևէ մեկը ենթարկվի զինված հարձակման։
Ինչպես տեղեկացրել ենք, նկատի ունենալով պաղպաղակի վաճառքի սեզոնային ակտիվացումը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել պաղպաղակի արտադրություններում:
Նախարարի բնորոշմամբ՝ ընդհանուր առմամբ օտարերկրյա պետություններում թվով 64 դիվանագիտական ներկայացուցչություններից 20-ի ծառայողական շենքերը հանդիսանում են ՀՀ-ի սեփականություն. դրանցից 6-ը նվիրված են բարերարների կողմից, երկուսը՝ փոխադարձության սկզբունքով, 1-ը հատկացվել է դեսպանընկալ պետության կողմից, 11 շենք ձեռք է բերված ՀՀ բյուջեից, բացի այդ ևս 13 շենք տրված է անհատույց օգտագործման՝ տարբեր կազմակերպությունների կողմից։