Իսկ նկատե՞լ եք, ինչ օրգանական ձևով Ռոբերտ Քոչարյանի աջակից/թիմակիցները նիկոլականներից ընդօրիակեցին վերջինների քարոզչական զինանոցի հիմնական գործիքներից մեկը. Նատալյա Սաղիյան

«Ռեֆորմիստների» կուսակցության փոխնախագահ Նատալյա Սաղիյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իսկ նկատե՞լ եք, ինչ օրգանական ձևով Ռոբերտ Քոչարյանի աջակից/թիմակիցները նիկոլականներից ընդօրիակեցին վերջինների քարոզչական զինանոցի հիմնական գործիքներից մեկը։

Դեռ 2018-ին նիկոլականները որդեգրեցին 2-րդ և 3-րդ նախագահների անունները իրար կպցնելու, և ՛՛ռոբասերժական՛՛ եզրույթը որպես բացասական հավելում օգտագործելու արատավոր ավանդույթը։

Տարօրինակ կերպով Քոչարյանի թիմակիցները այսօր օգտագործում են նույն հնարքը, բայց, բնականաբար, առանց որևէ բովանդակային գաղափարի։ Դե ի՞նչ արած, անգամ որակյալ ընդօրինակման համար ինտելեկտ է հարկավոր, որը, ոնց հասկանում եմ, այդ ճամբարի ամենաուժեղ կողմերից չէ։

Սերժ Սարգսյանի անունը կամայական այլ անունների կողքին կպցնելու ու շահարկելու մոլուքով տարված խմբակը երբեք առիթը բաց չի թողնում։

Սուր և անհարմար հարցադրումներ անող լրագրողները վայրկյանական պիտակավորվում են ՛՛սերժա- /ձեր սրԴի ՛վատ՛ մարդու անունը/՛՛ լրագրող, Քոչարյանի թիմակիցների անշնորհք, անհիմն, կեղծ, ստահոդ հայտարարություններին փաստարկված պատասխան տվող ցանկացած քաղաքական կամ հանրային գործիչը՝ նույնպես։

Հատկանշական է, որ մեր կողմը այս մեթոդը օգտագործելիս իրար կողք է դնում Փաշինյան և Ալիև կամ Էրդողան, Ադրբեջան կամ Թուրքիա բառերը, դրանով իսկ ակնհայտ շեշտադրում ոնելով, թե ով է մեր պայքարի թիրախը։
Այստեղից կարող ենք շատ պարզ հետևություն անել, թե ով է Ռոբերտ Քոչարյանի և իր թիմակիցների հիմնական թիրախը, և, ավաղ, սա ամենևին ՀՀ օրվակապիտուլյանտ վարչախումբը և դրա առաջնորդը չեն․․․

Հա, ի դեպ, հունիսի 22-ին անցկացված ուխտագնացության մասին ինքնամոռաց քննադատական գրառումներ անող և միմյանց հետ կապ չունեցող երևույթների միջև ինչ-որ անտրամաբանական, միայն իրենց հիվանդ երևակայության համար ընկալելի ՛՛եզրակացություններ՛՛ անողները շատ պարզ ցույց տվեցին, որ իրենց պայքարը նույնպես օրվա իշխանության դեմ չէ, այլ ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի դեմ է։ Ենթադրում եմ, որ պատչառն այն է, որ 2026 թվկան ԱԺ ընտրությունների մասով օրվա իշխանության հետ իրենց համար կա պայմանավորվելու մեծ պոտենցիալ, մինչդեռ ՀՀԿ-ն /ինչպես բազմիցս հայտարարվել է/ պայքարում է ոչ թե ապագայում իշխանության գալու համար, այլ այսօր ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ հասնելու համար։

Ինչպես ասում են, զգացեք տարբերությունը»։

Տեսանյութեր

Լրահոս