«Ձեր իշխանությունն ընդհանրապես հասկանո՞ւմ է՝ պետությունն ինչ է, այո՞, թե՞ ոչ: Եթե ավելի մանրանանք և խորանանք ներքին հարցերին, ձեր բարոյականության չափանիշների մեջ եթե խորանանք, ապա այնտեղ այնքա՜ն հարցեր կան՝ այո, թե ոչ-ի պատասխաններ ստանալու: Այդ իրենք պետք է մեր հարցերին պատասխանեն, ոչ թե ինքը տանը նստած՝ հարցեր տա, մի հատ էլ ասի՝ հարցիս պատասխանեք: Դու ո՞վ ես, որ հարց տաս, դու հլա մի հատ էս ժողովրդի հարցերին պատասխանի, որ խաբել ես 7 տարի»,- ասաց նա:
Հենց առաջին անգամ տեսել եմ, Փաշինյանն ինձ վրա բացասական տպավորություն է թողել: Հիմա ամբողջ ազգն է գնահատում բացասական: Պահվածքից երևում էր, որ ինքը ծրագիր է կատարում: Իր էդ շարժուձևը միտինգների ժամանակ, էդ ամբողջ թատրոնն ամեն ինչ ասում էին: Անգրագետ, տխմար, անմարդկային, ստախոս անձնավորություն, որը ամոթ, նամուս, թասիբ չունի: