WikiLeaks-ի բացահայտում. ԱՄՆ նախկին դեսպանը կասկածի տակ է դրել Ադրբեջանի իսլամական կառույցի լեգիտիմությունը․ aravot.am

aravot.am-ը գրում է․ WikiLeaks-ի կողմից հրապարակված 2010 թվականի գաղտնի հեռագրի համաձայն՝ Ադրբեջանում իսլամական կրոնի պետական վերահսկողությունը լրջորեն կասկածի տակ է դրվել դեռևս 2007-ին։

ԱՄՆ-ի այն ժամանակվա դեսպան Ան Դերսը հայտնել է, որ պաշտոնական կրոնական կառույցը՝ Կովկասյան մուսուլմանների վարչությունը (ԿՄՎ), լեգիտիմության պակաս ունի և ընկալվում է որպես կոռումպացված ու անարդյունավետ՝ հատկապես կրոնական կրթության և հոգևոր առաջնորդների ընտրության հարցերում։

Հեռագրում Դերսը ներկայացնում է ԿՄՎ առաջնորդ շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեին որպես հմուտ քաղաքական գործիչ, սակայն կասկածելի հեղինակություն ունեցող կրոնական առաջնորդ։ Ըստ դեսպանի՝ վերջինս իր պաշտոնը պահպանում է իշխանության հետ գործարքների և եկամտի աղբյուրների վերահսկման միջոցով՝ օրինակ հանգանակություններից գումարներ կորզելով։

Դեսպան Դերսի դիտարկումները ենթադրում են, որ ԿՄՎ-ն՝ որպես իսլամի պաշտոնական ներկայացուցիչ Ադրբեջանում, ձախողել է հասարակության հետ իր կապը։ Կրոնական թեմայով հետաքրքրվող և հատկապես երիտասարդ շերտը, որը սկսում է խորությամբ ուսումնասիրել իսլամը, վստահություն չունի ոչ շեյխի, ոչ էլ պետական կառույցի հանդեպ։ Սա, դեսպանի գնահատմամբ, ստեղծում է վակուում, որը կարող են լցնել ոչ միայն անկախ, այլև արտաքին ծայրահեղական ազդեցությունները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս