
Մեծ Բրիտանիան ու ևս չորս երկիր պատժամիջոցներ են սահմանել Իսրայելի կառավարության ծայրահեղ աջակողմյան նախարարների նկատմամբ

Մեծ Բրիտանիան և չորս այլ երկրներ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում Իսրայելի կառավարության երկու ծայրահեղ աջակողմյան նախարարների՝ Իտամար Բեն-Գվիրի և Բեզալել Սմոտրիչի նկատմամբ։ Այդ մասին տեղեկացնում է BBC-ին։
Մեծ Բրիտանիայի հետ մեկտեղ՝ Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Նորվեգիան պատժամիջոցներ են կիրառել Բեն-Գվիրի և Սմոտրիչի՝ Բենյամին Նեթանյահուի կոալիցիայի արմատական ազգայնական կուսակցությունների առաջնորդների նկատմամբ։
Բենիամին Նեթանյահուի կառավարության այդ երկու նախարարներին այժմ կարգելվի մուտք գործել նշված երկրներ, իսկ նրանց ակտիվները կսառեցվեն։
«Իտամար Բեն-Գվիրը և Բեզալել Սմոտրիչը իսրայելցիներին հրահրում են բռնի ծայրահեղական գործողությունների և պաղեստինցիների նկատմամբ մարդու իրավունքների լուրջ խախտումների: Նման գործողությունները անընդունելի են», – ասված է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմիի և մյուս չորս երկրների նրա գործընկերների համատեղ հայտարարության մեջ:
«Մենք կշարունակենք պնդել Գազայում անհապաղ հրադադարի, ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների անհապաղ ազատ արձակման, որը տեղ չունի Գազայի ապագա իշխանության կառուցվածքում, օգնության հոսքի ավելացման և երկու պետությունների միջև հակամարտության լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համար», – ասել է Լեմմին։