Բաժիններ՝

Արտառոց դեպք՝ Երևանում․ 34-ամյա տղամարդը ձեռքերով դիպչել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատներից մեկի աշխատակցի կնոջ մարմնի տարբեր հատվածներին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները Ազատության Հրապարակում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել օտարերկրյա քաղաքացի 52-ամյա Ի. Կ.-ն, ով ներկայացել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատներից մեկի աշխատակից և հայտնել է, որ անհայտ անձը Ազատության հրապարակում ձեռքերով դիպչել է իր կնոջ՝ 46-ամյա Ե. Լ.-ի մարմնի տարբեր հատվածներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի տեղակալ Վազգեն Թադևոյանի գլխավորությամբ, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Ա. Շահնազարովը, ում Ազատության հրապարակից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Ա․ Շահնազարովի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս