Բաժիններ՝

47-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Հունիսի 2-ին՝ ժամը 7.25-ին, Երևանի պարեկները Արմենակ Արմենակյան-Սարալանջի փողոցների խաչմերուկում, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ձերբակալել և Քրեական ոստիկանության Երևանի քաղաքի վարչություն են ներկայացրել 47-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով երկու փաթեթ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Երևանի բնակիչ 47-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս