Բաժիններ՝

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից

Իրավապահ մարմիններն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Համանքային ոստիկանության Ավանի բաժնի և ԱԱԾ Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 2-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Ալմա-Աթայի փողոցի շենքերից մեկի մոտ զինամթերք է թողել։
Ավանի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Ֆ-1 տիպի երկու նռնակ՝ պայթուցիչներով, ինգնաձիգի երկու փամփշտատուփ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 60 փամփուշտով և տարբեր տրամաչափերի 165 փամփուշտ։

Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Հիշեցնենք՝ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:

ՀՀ ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս