Բաժիններ՝

Կաթը սեր է․ Երեմյան կաթնամթերքը տոնեց Կաթի համաշխարհային օրը

Հունիսի 1-ին Սիզընս այգում Երեմյան կաթնամթերքը երրորդ տարին անընդմեջ տոնեց Կաթի համաշխարհային օրը՝ խթանելով անարատ ու բնական կաթի օգտագործումը և հանրային առողջ սովորությունների ու վարքագծի ձևավորումը։ Մեկ օր տևած միջոցառման շրջանակներում այգու այցելուները խմեցին ավելի քան 4000 բաժակ Երեմյան կաթ, հանդիպեցին Երեմյան ֆերմայի կովիկներին, իրականացրին կաթի փոքրիկ հետազոտություններ, դիտեցին մանկական ներկայացում, վայելեցին DJ-ի տոնական երաժշտությունն ու տաղանդավոր արտիստների համերգային ծրագիրը։

«Երեմյան կաթնամթերքը միակն է Հայաստանում առնվազն 5 ուղղությամբ, որոնք երկրի կաթնամթեքի և պարենի անվտանգության ոլորտում մեծ առաջընթաց և ձեռքբերումներ են։ Մենք եզակի ենք մանկական կաթի վկայականով, FSSC միջազգային սերտիֆիկացմամբ, «Սերմից՝ սեղան» հայեցակարգով, երկրում ամենամեծ և նորարարական ֆերմայով և արտադրական ամբողջական փակ շղթայով։ Մենք եզակի ենք նաև մեր 100 տոկոս բնական, անարատ, Ա կարգի կաթով և կաթ խմելու մշակույթի, առողջ ապրելակերպի մեր անսասան առաքելությամբ։ Ահա թե ինչու ենք նշում Կաթի համաշխարհային օրը՝ հիշեցնելով, որ կաթ խմելը տոն է մեր առողջության և կյանքի համար, որը մենք ամեն օր պիտի նվիրենք ինքներս մեզ»,- նշեց Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը։

Միջոցառմանն առանձին տաղավարով ներկայացված էր նաև «Կաթ դպրոցներին» ծրագիրը, որն իրագործվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, Եվրասիական բանկի և Երեմյան ընկերությունների խմբի համագործակցությամբ։

Երևանի Ջիվան Աբրահամյանի անվան թիվ 111 հիմնական դպրոցի աշակերտ, ծրագրի մասնակից Ռաֆայել Մարգարյանն ընդգծեց, որ դպրոցում ամեն առավոտ խմում է մեկ բաժակ Երեմյան անարատ կաթ։ «Ուրախ եմ, որ ինձ պես 1400 դպրոցական ամեն օր Երեմյան կաթ է խմում, որը բնական է ու վիտամիններով հարուստ։ Կաթ խմելուց հետո ես ավելի ակտիվ ու առույգ եմ ինձ զգում, ավելի արագ եմ կենտրոնանում դասերի վրա։ Ամռանը սկսել եմ սառը կաթ ըմպել գազավորված քաղցր ըմպելիքների փոխարեն։ Իսկ վերջերս էլ իմ դասընկերների հետ այցելեցինք Երեմյան կաթնամթերքի գործարան, որտեղ ես իմացա, թե ինչպես է ստեղծվում Երեմյան կաթը․ այն գալիս է Տաշիրի ֆերմայից, հասնում Երեմյան գործարան, անցնում փորձաքննություններ և դառնում 60 տեսակ կաթնամթերք»,-ընդգծեց Ռաֆայելը։

Կաթի համաշխարհային օրվա մասնակից, Երևանի բնակչուհի Արմինե Ասատրյանը պատմեց՝ իր դուստրը երկար է սպասել Երեմյան ֆերմայի կովիկների հետ հերթական հանդիպմանը։ «Եկանք, տեսանք կովիկներին, ուրախացանք և ըմպեցինք մեր սիրելի կաթը։ Ես՝ որպես երիտասարդ ծնող, վստահ եմ, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը նախևառաջ սկսվում է նրանց վատ և անորակ սննդից պաշտպանելուց։ Դրա համար եմ ընտրում բացառապես Երեմյան կաթնամթերքը, քանի որ գիտեմ, որ իրական կաթից է ստացվում։ Երեխաները վիտամինների կարիք ունեն, և բնական կաթն այն ընպելիքն է, որ դա ապահովում է։ Ես հայկական շուկայում երկար եմ փնտրել այսպիսի կաթնամթերք և ուրախ եմ, որ վերջապես գտել եմ այն իմ երեխայի և ընտանիքի համար»։

Երեմյան կաթնամթերքը Երևանին նվիրեց կաթնային առողջ տոն, որի մասնակիցները փաստեցին՝ Երեմյան կաթը միակն է Հայաստանում ոչ միայն իր բացառիկ ձեռքբերումներով, այլև հանրային լայն վստահությամբ։

Կաթը սեր է, և Երեմյան կաթնամթերքն ուրախ է այն կիսել բոլորի հետ ամեն օր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս