Բաժիններ՝

Այգեստանցի տղամարդը ապօրինի պահվող հրացաններ է ներկայացրել ոստիկանություն

Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 23-ին Այգեստան գյուղի բնակիչ 72-ամյա տղամարդը կամավոր հանձնել է «ԻԺ-17» մոդելի 16 մմ տրամաչափի որսորդական ողորկափող և երկու «ՏՕԶ-16» մոդելի 5,6 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական ակոսափող հրացաններ: Նա հայտնել է նաև, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ եղբորը: Կազմված փաստաթղերն ուղարկվել են Տավուշի մարզային քննչական վարչություն։

Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս