Էրդողանը, Ալիևը և Շարիֆը կմասնակցեն Լաչինի օդանավակայանի բացման արարողությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը չորեքշաբթի՝ մայիսի 28-ին, կմասնակցեն Լաչինի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը: Դրա մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Դա Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքում կառուցված երրորդ օդանավակայանն է։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1800 մետր բարձրության վրա։

Օդանավակայանի շինարարությունը սկսվել է 2021 թվականին։ Այն գտնվում է Լաչինի կենտրոնից 30 կմ և Շուշի քաղաքից 70 կմ հեռավորության վրա։ Թռիչքուղու երկարությունը 3 հազար մետր է, լայնությունը՝ 60 մետր։ Տերմինալը կարող է սպասարկել ժամում մինչև 200 ուղևորի։

Տեսանյութեր

Լրահոս