Բաժիններ՝

Մայրաքաղաքային ռադիոհեռարձակման դաշտը նոր խաղացող ունի

Մայիսի 27-ին տեղի է ունեցել Հեռուստատեսության և ռադիայի հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց ` Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը: «Վարկանիշային փակ քվեարկության արդյունքներով մրցույթի հաղթող ճանաչվեց «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ-ն, որը ստացավ 113 միավոր:

Մրցույթին մասնակցել են հետևյալ ընկերությունները՝«ԷԳԱԼԻՏԵ» ՍՊԸ – 97 միավոր,«ՄԵՏԵՈ ԹԻ-ՎԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ – 100 միավոր,«ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ – 94 միավոր,«ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ – 113 միավոր:

Մինչ քվեարկությունը, մրցույթին ներկայացված հայտերը նախապես ուսումնասիրվել են հանձնաժողովի կողմից՝ ըստ օրենքով սահմանված չափորոշիչների։

Մրցույթն իրականացվել է համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքին ՝ ապահովելով թափանցիկ, հավասար և մրցակցային միջավայր բոլոր դիմորդների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031