Բաժիններ՝

Բեռնատարը բախվել է 33 համարի ավտոբուսին. կա տուժած

Այսօր՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցում «Mercedes» մակնիշի բեռնատարը հետընթաց է կատարել և բախվել թիվ 33 երթուղին սպասարկող «HIGER» մակնիշի ավտոբուսի ապակուն, ինչի հետևանքով այն կոտրվել է և թափվել ուղևորի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Պարզվում են վարորդների և բուժօգնության տեղափոխված քաղաքացու ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս